Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված
· Էջ 389 / 448
ՎԶՈՒՐԿ
(վըզրուկ, վզրիկ, վզըրկ)
«մեծ, ավագ, գլխավոր»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. vuzurg
Աղբյուր՝ մ. պ. vazurk
Մատենագիտություն
H. AG 246;
Աճ. ՀԱԲ 334
ՎԷՃ
(ուշ՝ -ոյ, -ի, -ից)
«վեճ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վիճել,
վիճաբանել,
վիճումն,
վիճութիւն,
վիճախնդիր,
վիճաբանական,
վիճելի,
անվիճելի,
անվիճելիորէն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
վէզ (<իրան.)
ավ.
vaēγa- «հարված զարկ»
ՎԷՄ
(-ի, -աց)
«վեմ, կարծր քար»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. vēm
«քար, ժայռ»
Աղբյուր՝ ավ. vaēmā
«քարածերպ»
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վիմասալ,
վիմահատ,
վիմագրել,
վիմասույզ,
վիմաշէն,
լեռնավէմ,
վիմագիր,
վիմագրութիւն,
վիմատիպ
Մատենագիտություն
H. AG 247;
Աճ. ՀԱԲ 236
ՎԷՊ
(-ի, -աց)
«ավանդավեպ, զրույց, առասպելական պատմություն, վեպ»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ueku-
«խոսել»
Աղբյուր՝ հունարեն φέπος
(թերեւս)
հին փոխառութիւն հունարէնից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վիպել,
վիպագիր,
վիպագործ,
վիպասան,
վիպասանութիւն
ՎԷՐ
(-ի, -աց)
(սովորաբար անեզ.)
«վերք, քարախ»
Ստուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վիրաւոր,
վիրաւորել,
վիրաբերան,
վիրել,
կարեվէր,
դառնավէր,
բազմավէր,
կողավէր,
մեծավէր
Նոր՝
վիրաբոյժ, վիրաբուժական, վիրաբուժութիւն, վիրահատութիւն, վիրատրական, վիրատրանք
վիրաբոյժ, վիրաբուժական, վիրաբուժութիւն, վիրահատութիւն, վիրատրական, վիրատրանք
ՎԻԳԱՐ
(վիքար)
«կուսակալ, փոխանորդ, եկեղեցական մի պաշտոնյա»
(եկեղեցական)
Փոխառություն
Աղբյուր՝ բյուզ. հուն. βικάριος < լատ. vicarius
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 337
ՎԻԶ
-ի
«վիզ, պարանոց»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վզան,
վզանոց,
ընդվզել,
կոկորդավիզ,
բարձրավիզ,
բարձրավզութիւն,
բրտավզութիւն,
խստավիզ
Նոր՝
վզկապ
վզկապ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
vaēz
ՎԻԹ(Ն)
(վիդ, վիդոն, բութեն)
«այծյամ»
Ծագումն անհայտ է
կապ ունենա վ(ի)թվ(ի)թալ «ոստոստել, ցատկոտել» պատկերավոր կազմության հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վթիկ
ՎԻԿՆ
II
(վիգն)
««չոր» (ԲՀ)»
Անստույգ
Աճառյանը (ՀԱԲ 4, 339) նույնացնում է վիկն/վիգն բուսանվան, Հ. Ամալյանը (ԲՀ, 434) զաւրավիգն բառի վիգն-ի հետ
Մատենագիտություն
ՀԱԲ 339;
ԲՀ 434
ՎԻՀ
(վիրի), ուշ՝ -ի, -աց
«վիհ, գերեզման. դժոխք, խորշ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վիական
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։