Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված · Էջ 389 / 411
Էջ 768, սյունակ 1 Էջ 768
ՓՈՒՃ (փուչ) «դատարկ, սին»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պրս. pūč
Բաղադրություններ` փճանալ, փչացնել, փչանալ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փճանալ, փչացնել, փչանալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 524
Էջ 768, սյունակ 1 Էջ 768
ՓՈՒՉ «փչյուն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *phu- «փչել»
Բնիկ հնդեւրոպական` բնաձայնական *phu- «փչել» արմատից. հմմտ. հ. հնդկ. phupphukāraka «հեւալով», պրս. pūk «փչիւն», հուն. φῦσα «փուքս, շունչ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դյուրափուչ, ոսկեփուչ, փչումն, փչողական
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. phupphukāraka «հեւալով»
պրս. pūk «փչյուն»
հուն. φῦσα «փուքս, շունչ»
Մատենագիտություն
H. AG 502; Աճ. ՀԱԲ 525-526
Էջ 769, սյունակ 1 Էջ 769
ՓՈՒՏ (-ռ) «նեխություն, փտած բան»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ մ. պ. pūt
Փոխառության աղբյուր՝ պրս. pūd
Իրանական փոխառություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փտել, փտիլ, փտանալ, վաղափուտ, փտախտ
Մատենագիտություն
H. AG 256; Աճ. ՀԱԲ 526-527
Էջ 769, սյունակ 1 Էջ 769
ՓՈՒՐԿԱՆ (-ի) «ղուրան» (կրոն.)
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ արաբ. furqān «բաժանում, բարին եւ չարը որոշելը»
բուն իմաստն է «բաժանում, բարին եւ չարը որոշելը»:
Մատենագիտություն
H. AG 278; Աճ. ՀԱԲ 528
Էջ 769, սյունակ 1 Էջ 769
ՓՈՒՔ (-ո) «փուքս, շունչ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *phu- «փչել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փքալ, փքանալ, փքոիլ, փքում
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 529
Տե՛ս նաեւ
Էջ 769, սյունակ 1 Էջ 769
ՓՈՓՈԳԵԼ «ցավը մեղմել»
Ստուգաբանություն
Արմատն է փոփ-, որն առկա է սփոփ բառում (տե՛ս):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փոփոգանք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 530
Տե՛ս նաեւ
Էջ 769, սյունակ 1 Էջ 769
ՓՈՔՐ (սեռ. փոքրու, բցռ. փոքրուէ, հգն. փոքրունք, փոքրունց) «փոքր, քիչ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *phuku- «փոքր» (անմիջական նախաձեւ՝ *pōk-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փոքրիկ, փոքրել, փոքրոգի, փոքրազնի, փոքրամասնութիւն, փոքրատատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. paucus «քիչ»
հուն. παῦρος «սակավություն»
գոթ. fawai «քիչ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 530
Էջ 770, սյունակ 1 Էջ 770
ՓՌԵԼ «տարածել, փռել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pher- «սփռել, ցանել» (անմիջական նախաձեւ՝ *phēr-s-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սփռել, զ-փռել, սփիւռ, սփիւռք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. σπείρω «ցանել, սփռել»
մ. վ. գ. sproewen «ցայտել, դուրս տալ»
լատ. spargo «ցանել, ցրվել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 531
Էջ 770, սյունակ 1 Էջ 770
ՓՌԵՆԻՏ «խելագարութիւն»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. φρενῖτις
Մատենագիտություն
H. AG 387; Աճ. ՀԱԲ 531
Էջ 770, սյունակ 1 Էջ 770
ՓՌԹԵԼ «ցայտեցնել»
Ծագումն անհայտ է