Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված
· Էջ 389 / 466
ՍԵԱՒ
«սեւ, թանաք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *siyāv
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սեւանալ,
սեւակ,
սեւագործ,
կիսասեւ,
քաջասեւ,
նորսեւահեր,
սեւահոգի,
սեւահող,
սեւամորթ,
սեւաւոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
syāva-
պրթ.
syāv
մ. պ.
siyav
պ.
siyāh
Մատենագիտություն
H. AG 489;
Աճ. ՀԱԲ 195-196;
Ջահ. ՀԼՊ 543
ՍԵԼԻՆ
(սիլին, սելէս, սեղէն)
«պատրիարքական աթոռ (գահ)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. σελλίον
Աղբյուր՝ լատ. sella
հուն. σελλίον (լատ. sella-ից)
Մատենագիտություն
H. AG 197;
Աճ. ՀԱԲ 197
ՍԵՂԱՆ
(-ոյ, -աւք)
«սեղան, հացկերույթ, զոհասեղան, խաչ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *k'el-
«ծածկել, պատել կամ թեքել, հակել»
հազիվ թե բնիկ հնդեւրոպական՝ *k'el- «ծածկել, պատել» կամ *k'el- «թեքել, հակել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սեղանաւոր,
սեղանակից,
սեղանայարդար,
սեղանագերծ,
համասեղան
Նոր՝
սեղանապետ, սեղանատամ, սեղանատուն
սեղանապետ, սեղանատամ, սեղանատուն
ՍԵՂԵՆԴԻԱՐ
(եղենդիար)
«պալատական մի պաշտոնյա»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. σελεντιάριος
Աղբյուր՝ լատ. silentiarius
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 199
Տե՛ս նաեւ
ՍԵՄ-
«սրբագրական նշան»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. σημεῖον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սեմագիր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 200
ՍԵՆԱՏՈՐ
(սենոտոր, սենադուր, սենոտորոս)
«սենատոր, ծերակուտական»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. σενάτωρ
Աղբյուր՝ լատ. senator
Մատենագիտություն
H. AG 378;
Աճ. ՀԱԲ 201
ՍԵՆԳԵԼՈՍ
(սինգելոս, սիւնկեղոս)
«եպիսկոպոսական դայրա պետ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. σύγκελλος
Մատենագիտություն
H. AG 378;
Աճ. ՀԱԲ 201
ՍԵՆԵԱԿ
(-ի, -աց)
(սենեկ)
«սենյակ, շտեմարան, կանանոց, հարճ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *sk'i-
«թոյլ փայլել, ստուեր»
կապ ունի հնդեւրոպական *sk'i- «թոյլ փայլել, ստուեր» արմատի հետ, բայց հնչյունական հարաբերությունը պարզ չէ: հմմտ. հատկապես մի կողմից՝ հուն. σκηνή «վրան, բեմ, սրահ», մյուս կողմից՝ ռուս. сень «հովանի», сени «սրահ, նախասենյակ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սենեկապան,
սենեկապետ,
սենեկիկ,
սենեկապետություն
Նոր՝
առանձնասենյակ, գրասենյակ, հյուրասենյակ, ննջասենյակ
առանձնասենյակ, գրասենյակ, հյուրասենյակ, ննջասենյակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σκηνή «վրան, բեմ, սրահ»
ռուս.
сень, сени «հովանի, սրահ, նախասենյակ»
ՍԵՊ
«սեպ, երիթ, ցցվանք, ժայռ, լեռնագագաթ»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *k'eipo-
«ցից, սյուն»
Աղբյուր՝ իրանական (՞)
(թերեւս)
Թերեւս, հավանաբար, այստեղից է Սիփան լեռնանունը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սեպանալ
Նոր՝
սեպագիր, սեպագրական, սեպագրություն, սեպաձեւ
սեպագիր, սեպագրական, սեպագրություն, սեպաձեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
śep(h)a- «պոչ, առնի»
ալբ.
tsep «խայթ, եզր, անկյուն»
լատ.
cippus «ցից, սրածայր սյուն»
Մատենագիտություն
H. AG 201;
Աճ. ՀԱԲ 201
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։