Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված
· Էջ 386 / 454
ՍԵԼԱՍ
(սել, սելայ)
«օդերեւույթ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. σέλας
Մատենագիտություն
H. AG 378;
Աճ. ՀԱԲ 197
ՍԵԼԵՄՈՒԿ
«մի բույս»
(բբ.)
Ծագումն անհայտ է (թերեւս)
-ուկ-ը թերեւս վերջածանց է
ՍԵԽ
(սեղխ, սեխղ)
«սեխ»
Փոխառություն (թերեւս)
թերեւս նույն աղբյուրից՝ քաղաքանուն, որից ծագում է հուն. σέκυς հոմանիշը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սեխաստան(ի),
սեխենի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σέκυς «սեխ» (հոմանիշ)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 197
ՍԵՂԱՆ
(-ոյ, -աւք)
«սեղան, հացկերույթ, զոհասեղան, խաչ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *k'el-
«ծածկել, պատել կամ թեքել, հակել»
հազիվ թե բնիկ հնդեւրոպական՝ *k'el- «ծածկել, պատել» կամ *k'el- «թեքել, հակել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սեղանաւոր,
սեղանակից,
սեղանայարդար,
սեղանագերծ,
համասեղան
Նոր՝
սեղանապետ, սեղանատամ, սեղանատուն
սեղանապետ, սեղանատամ, սեղանատուն
ՍԵՂՄ
I
«սեղմ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k'el-
«ծածկել, պատել»
ՆԲՀ-ում սեղմել բառն ունի նաեւ «ծածկել» իմաստը («զգածել», «ծածկել» կամ «ամրացնել»), այսինքն՝ այս արմատով հանգում է *k'el- «ծածկել, պատել» արմատին
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սեղմել,
սեղմանալ,
սեղմութիւն
Նոր՝
սեղմագիր, սեղմակ, սեղմիչ, սեղմում
սեղմագիր, սեղմակ, սեղմիչ, սեղմում
ՍԵՄԻԱՐ
«սրբագիր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. *σημειάριος
Մատենագիտություն
H. AG 378;
Աճ. ՀԱԲ 200
Տե՛ս նաեւ
ՍԵՆԵԱԿ
(-ի, -աց)
(սենեկ)
«սենյակ, շտեմարան, կանանոց, հարճ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *sk'i-
«թոյլ փայլել, ստուեր»
կապ ունի հնդեւրոպական *sk'i- «թոյլ փայլել, ստուեր» արմատի հետ, բայց հնչյունական հարաբերությունը պարզ չէ: հմմտ. հատկապես մի կողմից՝ հուն. σκηνή «վրան, բեմ, սրահ», մյուս կողմից՝ ռուս. сень «հովանի», сени «սրահ, նախասենյակ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սենեկապան,
սենեկապետ,
սենեկիկ,
սենեկապետություն
Նոր՝
առանձնասենյակ, գրասենյակ, հյուրասենյակ, ննջասենյակ
առանձնասենյակ, գրասենյակ, հյուրասենյակ, ննջասենյակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σκηνή «վրան, բեմ, սրահ»
ռուս.
сень, сени «հովանի, սրահ, նախասենյակ»
ՍԵՊ
«սեպ, երիթ, ցցվանք, ժայռ, լեռնագագաթ»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *k'eipo-
«ցից, սյուն»
Աղբյուր՝ իրանական (՞)
(թերեւս)
Թերեւս, հավանաբար, այստեղից է Սիփան լեռնանունը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սեպանալ
Նոր՝
սեպագիր, սեպագրական, սեպագրություն, սեպաձեւ
սեպագիր, սեպագրական, սեպագրություն, սեպաձեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
śep(h)a- «պոչ, առնի»
ալբ.
tsep «խայթ, եզր, անկյուն»
լատ.
cippus «ցից, սրածայր սյուն»
Մատենագիտություն
H. AG 201;
Աճ. ՀԱԲ 201
ՍԵՊԱՃ
«սեւ սաթ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. sabaj
«սեւ սաթ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 201
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։