Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՓՈՒՐՍԻՇՆ
(փոշիշն)
«դատաքննություն, հարցաքննություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. pursišn
Իրանական փոխառություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անփոշիշն
Մատենագիտություն
H. AG 256;
Աճ. ՀԱԲ 528
ՓՈՓՈԳԵԼ
«ցավը մեղմել»
Ստուգաբանություն ()
Արմատն է փոփ-, որն առկա է սփոփ բառում (տե՛ս):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փոփոգանք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 530
Տե՛ս նաեւ
ՓՈՔՐ
(սեռ. փոքրու, բցռ. փոքրուէ, հգն. փոքրունք, փոքրունց)
«փոքր, քիչ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *phuku-
«փոքր»
(անմիջական նախաձեւ՝ *pōk-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փոքրիկ,
փոքրել,
փոքրոգի,
փոքրազնի,
փոքրամասնութիւն,
փոքրատատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
paucus
«քիչ»
հուն.
παῦρος
«սակավություն»
գոթ.
fawai
«քիչ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 530
ՓՌԵԼ
«տարածել, փռել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pher-
«սփռել, ցանել»
(անմիջական նախաձեւ՝ *phēr-s-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սփռել,
զ-փռել,
սփիւռ,
սփիւռք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σπείρω
«ցանել, սփռել»
մ. վ. գ.
sproewen
«ցայտել, դուրս տալ»
լատ.
spargo
«ցանել, ցրվել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 531
ՓՍԻԱԹ
«ճիւղերից կամ ճիլից հիւսուած ծածկոց, խսիր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ψίαθος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փսիաթեայ
Մատենագիտություն
H. AG 387;
Աճ. ՀԱԲ 532
ՓՍԽԵԼ
(*փխսխ)
«փսխել, կերածը ետ տալ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փխսխիլ,
փսխած
ՓՐԿԵԼ
«ազատել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. pəraq
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փրկիչ,
փրկութիւն,
փրկարար,
փրկանիշ
Մատենագիտություն
H. AG 318;
Աճ. ՀԱԲ 534
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։