Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված · Էջ 385 / 574
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 550, սյունակ 1 Էջ 550
ՅԱՒՆ (-ի, աց, ուշ՝ նաեւ -ից) (յուն, օն) «հոնք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *au- «հիւսել» «թել» իմաստի միջնորդութեամբ
Հազիվ թե բնիկ հնդեւրոպական *au- «հիւսել» արմատից (հմմտ. յաւղ)՝ «թել» իմաստի միջնորդութեամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յաւնեղ, յաւնակից, յաւնաճաճ, քաւայաւն, բարձրայաւն, ընդվայրայաւն, կցայաւն, մրայաւն
Տե՛ս նաեւ
Էջ 550, սյունակ 1 Էջ 550
ՅԱՒՄՆԵԼ (յօսնել, յաւսնուլ, յաւսուլ, յուսնուլ) «պղծել, պոռնկութիւն անել»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յաւսնական
Էջ 550, սյունակ 1 Էջ 550
ՅԱՒՏ (յօտ) «որթի կտրած ճիւղ»
Ծագումն անհայտ է
Յատանել բայի՝ յ-ով աճած ձեւ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յաւտել, յաւտումն, յաւտահատել
Էջ 550, սյունակ 1 Էջ 550
ՅԱՒՐԱՆԱԼ (յուրանալ, յովրանալ) «հղիանալ, լցվել, տարածվել, պարծենալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pei- «պարարտ լինել, լիքը լինել» (անմիջական նախաձեւ՝ *pou-ro-)
Հաւանաբար հնդեւրոպական, ծագում է *pou-ro- ` *pei- «պարարտ լինել, լիքը լինել» արմատից, որի *pei-ro- ձեւից ծագում է յոյր-ը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յաւրացում
Տե՛ս նաեւ
Էջ 550, սյունակ 1 Էջ 550
ՅԱՓՐԱՆԱԼ «յագենալ, ձանձրանալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ap- «բռնել, վերցնել, հասնել»
Հազիվ թե կապ ունենայ հնդեւրոպական *ap- «բռնել, վերցնել, հասնել» (*aph- > հայ. ափ «ձեռքի ափ») կամ *apero- «ափ» (այստեղից ափն՞) նախաձեւերի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յափրանք, յափրութիւն
Տե՛ս նաեւ
Էջ 551, սյունակ 1 Էջ 551
ՅԵԶԻԼ II «ցեխ, աղտոտ, կեղտոտ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
Էջ 551, սյունակ 1 Էջ 551
ՅԵԼՄՈՓ (ելմոմ, յելմոնի, այլեւ՝ մոմդան, մոմտան) «լապտեր» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
ելմոմ տարբերակը ունի մոմ բաղադրիչը, որ կա նաեւ մոմդան, մոմտան ձեռագրական տարբերակներում:
Էջ 551, սյունակ 1 Էջ 551
ՅԵՂՈՒԼ (յաղ-) (յեղել «ծռել, թեքել») «փոխել, դարձնել, վերածել, թարգմանել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el- «շարժել»
հ.-ե. արմատ՝ *kuel- «շրջ(վ)ել»
բուն աղբյուրը չի հավաստվում, դժվարություններ է հարուցում: Ամենից հավանական է համարվում հատկացումը կամ *el- «շարժել» արմատին, որից եղանիլ եւ եղանել, կամ *kuel- «շրջ(վ)ել» արմատին, որից հուն. πέλω, πέλομαι «շարժ(վ)ել»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յեղումն, յեղափոխ, յեղափոխել, յեղաշրջել, յեղադարձել, յեղական, յեղակացուն, (յ)եղանակ, յեղանակել, յեղանակաւոր, (յ)եղակարծ, աղեկարծ, յաղակարծ, դիւրայեղ, խելայեղ, ծայրայեղ, յեղյեղումն, անյեղյեղ
Նոր՝
յեղաշրջութիւն, յեղաշրջումն, յեղափոխութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. πέλω, πέλομαι «շարժ(վ)ել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 394
Էջ 551, սյունակ 1 Էջ 551
ՅԵՂԱՆՋԵԼ «ցնդաբանել, ամբաստանել»
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *pol- բնաձայնական արմատ
Կապ ունի՞ հնդեւրոպական *pol- բնաձայնական արմատի հետ, որից աղմուկ, աղաչել:
Տե՛ս նաեւ
Էջ 551, սյունակ 1 Էջ 551
ՅԵՂՄ ««մեղմ» (բ.` «գոլ, գաղջ»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el- «հանգստանալ» (անմիջական նախաձեւ՝ *el-mo-)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *el- «հանգստանալ» (°) արմատի հետ՝ *el-mo-: