Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված · Էջ 381 / 454
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 667, սյունակ 1 Էջ 667
ՄԱՆԴՈՒՂՔ (-ոց) ((սանդուխ-ք, սանդուխդ, սանդուխս, սանդուղի, սանդուխտ), ուշ` -ոց) «սանդուղք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skand-
Հնդեւրոպական ծագման վարկածը` *skand-ից (Տերվիշյան), կասկածելի է եւ՛ ըստ հայերենի հնչյունական օրինաչափությունների (*sk-ի դիմաց ս-), եւ՛ ըստ բերված զուգահեռների համեմատության. չի բերված Pok. IEW-ում, բայց ավելի հավաստի վարկածներ չկան:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սանդղաձեւ, սանդղամատն, սանդղատեսակ, սանդղականույց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. skándati «ցատկում է, ժայթքում է»
հ. խոլ. scenlim «ցատկում եմ»
Էջ 667, սյունակ 1 Էջ 667
ՄԱՆՁ (-ի, -ից, -ու) «սանձ, երասան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k'enk- «կախված լինել, տատանվել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սանձել, սանձահարել, սանձակոտոր, սանձաբեկ, անսանձ, ոսկեսանձ
Զուգաբանություններ այլ լեզուներում
շվեյց. henkel «կախափոկ»
Էջ 668, սյունակ 1 Էջ 668
ՍԱՆՏԵՐ «քիր, փայտ, ցից» (բբ)
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *k'am- (*k'em-) «ձող, փայտ»
կապ ունենա հնդեւրոպական *k'am- (*k'em-) «ձող, փայտ» արմատի հետ, որտեղից հայ. սամի
Էջ 668, սյունակ 1 Էջ 668
ՍԱՆՏՐ (-երի, -ով, -ի-է) (սանդր, այլեւ ն. գր. սանր) «սանր»
Անստույգ
Հնդեւրոպական ծագման վարկածները, այդ թվում՝ հուն. ξαντροη = հայ. սանտր, հավաստի չեն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սանտրել, սանտրաբարձ, օձասանտր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ξαντροη
Էջ 668, սյունակ 1 Էջ 668
ՍԱՆՏՐՈՒԿ (բ. սնդրուկ, սինդրիկ) «մի բույս, կոճղուկ»
Անստույգ (թերեւս)
կազմված է սանտր բառից՝ բուսանունների՝ հաճախ հանդիպող -ուկ ածանցով
Էջ 668, սյունակ 1 Էջ 668
ՍԱՊՂԱՐ (-ի, -աց) (սաղպղոր) «կաղ, հաշմանդամ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ թյուրքական säp (թերեւս) «ոտքերի եւ ձեռքերի հոդացավ ունենալ»
Էջ 668, սյունակ 1 Էջ 668
ՍԱՊՈՆ (սապուն) «օճառ, օշնան»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. σάπων
Աղբյուր՝ արաբ. sābūn
Աղբյուր՝ թրք. sābūn
սապոն ձեւը՝ արաբ., թրք. sābūn
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սապոնել, սապոնած
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 175; Ղազ.-Ավ. ՄՀԲ 312
Էջ 668, սյունակ 1 Էջ 668
ՍԱՊՐԱԿ ««իշխան» («եպիսկոպոս(ք)»)»
Անստույգ (թերեւս)
սատրապ-ի աղավաղումը
Էջ 668, սյունակ 1 Էջ 668
ՍԱՌՆ (-ին, -անց) «սառույց, սառը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k'er- «սառչել, ցրտել» (անմիջական նախաձեւ՝ *k'ar-n-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սառնակերպ, սառնանալ, սառույց, սառչել, սառնամանիք, նախասառույց, մշտասառույց, սառնասառույց, թերասառույց, սառնաշաքար, սառնասրտութիւն, սառնարան, սառնարիւն, սառցադաշտ, սառցակալել, սառցային
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ. hjarn «սառած ձյուն»
լիտվ. šerkšnas «եղյամ»
Մատենագիտություն
H. AG 488; Աճ. ՀԱԲ 176-178
Էջ 669, սյունակ 1 Էջ 669
ՍԱՍԱՆԵԼ (սասանիլ) ««սասանել, տատանել» («դողալ»)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kan- «տատանվել» (անմիջական նախաձեւ՝ *k'enk-) առանց *-k- ածակաանի ձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սասանութիւն, սասանումն, սասանական
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ. hākan «կախել, կախած թողնել»