Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 733 բառահոդված (էջ 38/74)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 438, սյունակ 1 Էջ 438
ՀԱԼԱԾԵԼ ««հալածել, քշել» (մ. հ. «չարչարել, նեղացնել, վաստակել»)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pel- «քաշելով կամ հրելով շարժել, քշել»
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *pel- «քաշելով կամ հրելով շարժել, քշել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հալածական, հալածանք, հալածիչ, հալածումն, դիւահալած, անհալածելաւ, ինքնահալած, խարազանահալած, ձիահալած, կենդանահալած, սրտալածել, տարալածել
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. pello «հրել, քշել»
հուն. πάλλω «թափահարել»
Էջ 439, սյունակ 1 Էջ 439
ՀԱԿԵՏԱՐ «ստահակ»
Ծագումն անհայտ է
Տրված է որպես ստահակ բառի մեկնություն: Ծագումն անհայտ է
Էջ 440, սյունակ 1 Էջ 440
ՀԱՃ I -ոյ «բարեհաճ, հաճույք»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *sek- «հետեւել»
Փոխառության աղբյուր՝ իրանական *hač
իրանական աղբյուրից՝ *hač (<հնդեւրոպական *sek- «հետեւել» արմատից՝ իմաստի փոփոխությամբ) (ըստ Մեյեի)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաճել(-ի), հաճոյ, հաճոյք, հաճոյակատար, հաճեցուցիչ, հաճութիւն, հաճութիւն, տհաճ, տհաճել, անձնահաճ, մարդահաճոյ, մտահաճոյ, ինքնահաճ, կամահաճ
Էջ 445, սյունակ 1 Էջ 445
ՀԱՆԱՐ ««հինել, կազմել» (ԲՀ)»
Անստույգ
Կապ ունի՞ արդեւօք հանուլ բայի (հինել բայի տարբերակը) հետ։
Էջ 446, սյունակ 1 Էջ 446
ՀԱՆԴԻՋԵԼ «համեմատել» (ԲՀ)
Ստուգաբանություն
Նույնն է հանդիճել բայի հետ, որ անդամել բայի տարբերակն է
Տե՛ս նաեւ
Էջ 446, սյունակ 1 Էջ 446
ՀԱՆԵԼ (-ուլ, -իլ) «հանել, հափշտակել, բաժին հանել, տարածել, հռչակել, թարմացնել»
Ստուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանելի, հանածոյք, հանելուկ, հանք, խաչահանու, կայծակնահանու, նորահանուկ, արիւ-
Էջ 447, սյունակ 1 Էջ 447
ՀԱՇՏ «հաշտ, խաղաղասեր»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ մ. պ. āštīh
Փոխառության աղբյուր՝ պ. āšti
Փոխառության աղբյուր՝ ավ. āxšti
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաշտել, հաշտեցուցիչ, հաշտութիւն, հաշտարան, հաշտարար, արագահաշտ, դյուրահաշտ
Մատենագիտություն
H. AG 179, 513; Աճ. ՀԱԲ 43; Ջահ. ՀԼՊ 530
Էջ 448, սյունակ 1 Էջ 448
ՀԱՍ II «տիպ» (ԲՀ)
Ստուգաբանություն
Ուղղելի է տիպ. հասակ «տարիք» բառի արմատն է:
Տե՛ս նաեւ
Էջ 449, սյունակ 1 Էջ 449
ՀԱՍՏ (-ի, -ից) «հաստատուն, հաստ. հաստատություն, ամրություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pasto- «հաստատուն, ամուր»
Բնիկ հնդեւրոպական՝ *pasto- «հաստատուն, ամուր» հիմքից: Այստեղից են նաեւ հաստորբ, հաստատ, այլեւ, թերեւս, Աճառյանի կողմից (ՀԱԲ 1, 85) ազդ-ի տակ դրվող աստի, աստին, աստոյ, «հաստատուն» եւ աստոյ, աստա «զորեղ» բառերը: Հնարավոր է, որ մասամբ խառնված լինի *ost- «ոսկր» արմատի (>հայ. ոսկոր) ածանցական իմաստի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաստել, հաստանալ, հաստիչ, հաստոց, հաստումն, հաստաբեստ, հաստակաշի, հաստակապ, հաստահարուստ, հաստահեղույս, հաստահիմն, հաստամագիլ, հաստամետ, հաստանդամ, հաստապինդ, հաստարմատ, հաստույժ
Նոր՝
հաստաբուն, հաստագլուխ, հաստամարմին, հաստավիզ, հաստափոր, հաստորբ, հաստատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. pastyá- «տուն, բակ, բնակարան» (իբրեւ հաստատուն բնակություն)
հ. իսլ. fastr «հաստատուն, ամուր»
հ. անգլ. fast «հաստատուն, ամուր»
հ. վ. գ. festi «հաստատուն, ամուր»
խեթ. hastai-, hasti- «ոսկոր, դիմացկունություն, դիմադրողականություն»
Մատենագիտություն
H. AG 464; Աճ. ՀԱԲ 49
Տե՛ս նաեւ
Էջ 451, սյունակ 1 Էջ 451
ՀԱՐԵՒԱՆ «հարեւան, դրացի»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
Փոխառության աղբյուր՝ մ. պ. haδ- (բուն աղբյուրը չի հավաստված) «միասին»
Փոխառության աղբյուր՝ ավ. haδa- (բուն աղբյուրը չի հավաստված) «միասին»
Փոխառության աղբյուր՝ պ. avan (բուն աղբյուրը չի հավաստված) «ավան»
իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած: հմմտ. մ. պ. haδ-, աւ. haδa- «միասին» եւ հայ. (-հրան.) -եւան (իջեւան, օթեւան), պ. avan «աւան»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 57
Տե՛ս նաեւ