Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 388 բառահոդված (էջ 38/39)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 784, սյունակ 1 Էջ 784
ՔԻՐՏՆ -ն «քրտինք, ծանր աշխատանք, դժվար գործ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *suid- «քրտինք» (անմիջական նախաձեւ՝ *suidro-) դրափոխութեամբ` *քիտր > քիրտ
«քրտինք» արմատից (դրափոխութեամբ` *քիտր > քիրտ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քրտնիլ, քրտնել, քրտնանել, քրտնալ, քրտնուլ, քրտնալից, քրտնութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἱδρώς
«քրտինք»
հ. հնդկ.
sveda-
«քրտինք»
ավ.
xvaēda-
«քրտինք»
լատ.
sudor
«քրտինք»
Մատենագիտություն
H. AG 503; Աճ. ՀԱԲ 581
Էջ 787, սյունակ 1 Էջ 787
ՔՈՒԼԵՓ «°»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հացքուլեփ
Էջ 787, սյունակ 1 Էջ 787
ՔՈՒՋՈՒԼԱՅ (քուջուլա) «մի բույս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 791, սյունակ 1 Էջ 791
ՖԱՅԼԵԼ «դատը տանուլ տալ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ֆր. faillir
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 622
Էջ 791, սյունակ 1 Էջ 791
ՖԹՆԱՅ (ԲՀ) «մի ծաղիկ, փուլի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 791, սյունակ 1 Էջ 791
ՖՈՒԼԱՆ «այսինչ, այնինչ, ոմն ոք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. fulān
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 622
Էջ 793, սյունակ 1 Էջ 793
-ԱԼ -(ո)լ, -ուլ (-ել, -իլ) «մնալ, ուտել, ուտիլ (-ել), գոլ, հեղուլ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-lo- ածանց
Բայի անորոշ ձեւը կազմող այս ածանցը կազմված է -ա-, -ե-, -ի-, -ու- հիմքային ձայնավորներից եւ -լ- տարրից, որ ծագում է հ.-ե. *-lo- ածանցից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մնալ, ուտել, ուտիլ, գոլ, հեղուլ
Էջ 794, սյունակ 1 Էջ 794
-ԱԾ «գթած, երկյուղած, ողորմած, հոգնած, ուսած (սրանք հետագայում դերբայացել են), ասած, գործած, կազմած, կոտորած, ծուլած»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ag- (անմիջական նախաձեւ՝ *ag-yo-) հ.-ե. g' > հայ. ծ անցմամբ
Ծագում է ած-ել բայի արմատից (հմմտ. գթած «գութ ածող»): հնարավոր է համարվում նաեւ գոյականակազմ -ած-ի հնդեւրոպական ծագումը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գթած, երկյուղած, ողորմած, հոգնած, ուսած, ասած, գործած, կազմած, կոտորած, ծուլած
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
άρπαξ, -αγος
«թալանչի, ավարառու, թալան, ավար»
Մատենագիտություն
Greppin 22
Էջ 794, սյունակ 1 Էջ 794
-ԱԾՈՅ «խարտածոյ, ձուլածոյ, կոփածոյ, կռածոյ, մթերածոյ, քերածոյ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է -ած եւ -ոյ վերջածանցներից. հակառակ Գրեպինի կարծիքի (Greppin, 1975, 23)՝ հանդես է գալիս որպես միասնական վերջածանց, այսինքն՝ սրանով կազմված բառերը -ած-ով բառերի երկրորդային ածանցումները չեն: նրանք հաճախ -ած-ով զուգահեռներ չունեն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարտածոյ, ձուլածոյ, կոփածոյ, կռածոյ, մթերածոյ, քերածոյ
Մատենագիտություն
Greppin 23
Էջ 799, սյունակ 1 Էջ 799
ԱՌԱՏ (-առատ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
նկատի ունենալով կարճ արմատը եւ համ նախածանցը` կարելի է ենթադրել ինչ-որ արմատ` առատ կամ ռատ. քիչ հաւանական է առատ-ի «առ- (առնուլ բայի արմատը) + ատ ածանց» մեկնութիւնը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարճառատ
Տե՛ս նաեւ