Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՊՈՒՐ
I
«փրկություն, ազատում, կյանք, ապրելը, ուտելիք, սուպ, ապուր»
Բնիկ հնդեւրոպական (՞)
Ստուգաբանորեն կապված է պուրծ արմատի հետ, որ կա եւ փուրձ եւ փուրթ- (փրթանիլ) ձեւերով (տե՛ս):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անձնապուր,
մագապուր,
մարդապուր,
դյուրապուր,
ապրել,
ապրուստ,
ապրանք
Տե՛ս նաեւ
ԱՊՈՒՏԻԿՈՆ
(ապոփիկոն, (ա)պոռտիկոն)
«հարավ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ լատ. apricus
«հարավային»
Փոխառության աղբյուր՝ լատ. apricitas
«հարավ»
հունարենի միջնորդությամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 241
ԱՊՍՈՒԱՐ
«պարտքի դիմաց իրի գրավում, բռնագրավում»
(բբ.)
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ (արհեստական)՝ ապսուարումն, ապսուառու։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապսուարումն,
ապսուառու
ԱՊՍՏԱՄԲ
(-ի, -աց)
(ապաստամբ)
«ապստամբ, ըմբոստ, անհնազանդ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ մ. պ. apa- եւ stamba
«ապստամբել»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապ(ա)ստամբել,
ապստամբութիւն,
ապստամբական,
ապստամբանոց,
ծառայապստամբ
Նոր՝
ապստամբապետ
ապստամբապետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 242
Տե՛ս նաեւ
ԱՊՏԱԿ
«ապտակ»
Ծագումն անհայտ է (՞)
Ծագումն անհայտ է (իրանականա՞ն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապտակալից,
ապտակակոծ,
ապտակատու,
ապտակել,
ապտակումն,
բռնապտակք,
անապտակ
ԱՊՐ
«ամպ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պրս. abr
«ամպ»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապրայոյզ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 243
ԱՊՐԴՈՒՄ
(-ոյ)
«բամբակոկ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական *apardum
Փոխառության աղբյուր՝ պ. pārdum (pāldum)
Փոխառություն իրանական աղբյուրից:
Մատենագիտություն
H. AG 243;
Աճ. ՀԱԲ 243
ԱՊՐ(Ի)ՇՈՒՄ
(Ապրիշում, աբրիշում, աբրեշում, ապիրշում)
«մետաքս»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պ. abrēšum
Փոխառություն իրանական աղբյուրից: ապիրշում ձեւով՝ «մետաքսանման մամուռ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապրիշմի,
ապրիշմագործ,
ապրշմեղէն,
աբրիսմեղէն,
աբրիսմէն,
ապրիշմագործութիւն
Մատենագիտություն
H. AG 107;
Աճ. ՀԱԲ 244
ԱՊՓՈՎԹ
«կնոք, լագան»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. áp-phōth
Փոխառության աղբյուր՝ եբր. sippōth
«saf «կնոք» բառի հոգնակին»
տառադարձում հունարենից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 244
ԱՋ
(-ոյ, -ու, -ում)
«աջ, աջ կողմ, աջ ձեռք, ձեռք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sē(i)dh-
«ուղիղ դեպի նպատակը գնալ, նպատակաուղղվել, դիմել»
(անմիջական նախաձեւ՝ *sədhio-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աջակողմն,
աջաբեկ,
աջակից,
աջակցիլ,
աջեակ,
աջել,
աջին,
աջանալ,
(յ)աջող,
(յ)աջողակ,
աջողաձեռն,
չաջողութիւն,
յաջողել,
անյաջ,
աջողնալ,
յաջորդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sādhati
«բերում է նպատակին»
հ. հնդկ.
sādhú
«ուղիղ»
հ. հնդկ.
sidhra
«հաջողակ»
հուն.
ἰθύς
«ուղիղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 246
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։