Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված
· Էջ 38 / 318
ԲԹԱԿ
«մի բուսանյութ»
Ծագումն անհայտ է
ԲԻԱՆ
«մատուտակ»
Ծագումն անհայտ է
ԲԻԱՐ
«մի կակղամորթ»
(բբ.)
Ծագումն անհայտ է
ԲԻԲ
(-ի, -աց)
«աչքի բիբ, ակնակապիճ»
Բնաձայն (հավանաբար)
Պատկերավոր-արտահայտչական, հավանաբար, մանկական կազմություն (հմմտ. բրբ. բիբ, պիպիկ, փիփի), որ իբրեւ այդպիսին կարելի է համեմատել (ըստ Պետերսոնի) հ. հնդկ. bimba «սկավառակ, գնդակ», պ. bubuk «բիբ», հուն. βέμβιξ «հոլ», լիտվ. bybis, bibus «պորտ» տիպի բառերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բբջ(ջ)իլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bimba «սկավառակ, գնդակ»
պ.
bubuk «բիբ»
հուն.
βέμβιξ «հոլ»
լիտվ.
bybis, bibus «պորտ»
ԲԻԶՈՆ
«փոփոխում»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
ԲԻԼ
««բաց կապոյտ» (ոչ` «մի տեսակ ձուկ»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhel-
«փայլուն, սպիտակ»
(անմիջական նախաձեւ՝ *bhēl-)
Բնիկ հնդեւրոպական` *bhēl-` *bhel- «փայլուն, սպիտակ» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
գ.
blau
անգլ.
blue
լեհ. բրբ.
białawy «կապոյտ»
հայ.
բալ «աղոտ»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 47;
Ջահ. ՀԼՊ 115, 160
ԲԻՃՆԻ
«թխկի»
Ծագումն անհայտ է (՞)
ԲԻԼՍ
«կամարի միջնաբար (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
հ.-ե. արմատ՝ *bhel-k'-
«գերան, տախտակ»
Հազիվ թե կապ ունենայ հնդեւրոպական *bhel-k'- «գերան, տախտակ» արմատի հետ (*bhēlkh (՞)> բիղխ):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 451
Տե՛ս նաեւ
ԲԻՆԴ
«մի բուսանիւթ»
Ծագումն անհայտ է
ԲԻՏ
««հաւի ոտքի ետնամատ, ճանկ, մագիլ» (թրք. «խոփի մեխ»)»
Ծագումն անհայտ է
Բաղադրութիւն` հաստաբիտ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաստաբիտ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։