Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«կապ» որոնման արդյունք՝ 1109 բառահոդված · Էջ 38 / 111
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 324, սյունակ 1 Էջ 324
ԽԱՒԵԱԿ «սափոր, խեցանոթ, կավե անոթ (հուն. κέραμιον )»
Ծագումն անհայտ է
Հազիվ կապ ունենա կաւ բառի հետ կ/խ լծորդությամբ: Հնարավոր է բառի իրանական ծագումը:
Էջ 325, սյունակ 1 Էջ 325
ԽԱՓ «որոգայթ, ծուղակ, ծուղակի մեջ ընկնելը, արգելք, խափանում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kap- «բռնել» (անմիջական նախաձեւ՝ *khaph-) *k>kh եւ *p>ph անցումներով (իմաստի ուժեղացմամբ)
Արմատից՝ *k>kh եւ *p>ph անցումներով (իմաստի ուժեղացմամբ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խափան, խափանած, խափանածոյ, խափանել, խափանիչ, խափանութիւն, խափնուլ, խափուցանել, անխափան, նորխափանաբար
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. čapsidan «բռնել»
ալբ. kap «բռնել»
լատ. capio «վերցնել, բռնել, որսալ»
հ. վ. գ. haft «ձերբակալում, կապանք»
Էջ 325, սյունակ 1 Էջ 325
ԽԱՓԱՐ- (խարափ-) «թավ, հաստ (ձայնի մասին)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *s(k)ep- «կտրել, ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *khəph-) *k>kh եւ *p>ph անցումներով
Կապ ունենա հնդեւրոպական արմատի հետ՝ *k>kh եւ *p>ph անցումներով (*khəph- > խափ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խափարական, խափարաձայն
Տե՛ս նաեւ
Էջ 325, սյունակ 1 Էջ 325
ԽԵԼ(-Ք) I «գլխուղեղ, խելք, միտք, բանականություն, վարպետություն, կարողություն, հնարք, կամրջագլուխ. նավագլուխ, նավի ղեկի կողմը, նավի նստարան, տան կտուր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *s(k)el- «խելք, կարողություն, վարպետություն» (անմիջական նախաձեւ՝ *(s)k(h)el-) խել < *khel-, հնարավոր կապ *s(k)el- «կտրել, հատել, անջատել» արմատի հետ
Արմատից, որ կապում են *s(k)el- «կտրել, հատել, անջատել» արմատի հետ (խել < *khel-)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խելաք, խելագար, խելամուտ, խելացի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. kalā «արվեստ»
նորվ. skalle «գանգ»
շվեդ. skalle «գանգ»
հ. իսլ. skilja «տարբերել, հասկանալ»
անգլ. skill «վարպետություն, կարողություն»
Էջ 326, սյունակ 1 Էջ 326
ԽԵՂ (-ի, -աց) (խեղ, խիղ) ««խեղ, խեղված, հաշմ, պակասավոր, մեկ ոտքով կաղ» («գարշ, պիղծ, գազիր»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)el- «թեքել, ծռել, հենել, ծուռ, շրջված, խեղաթյուրված»
Հնչյունապես լավ չի հիմնավորված կապը կաղ եւ կեղ «ծուռ» բառերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեղութիւն, խեղել, խեղաթիւր, խեղանդամ, խեղանք, խեղ(ա)կատակ, խեղկատակել, խեղկատակութիւն, խեղանցել, խեղբեկ, խեկբեկ, խեղկիլ, խեղկութիւն, անխեղկեալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. σκολιός «ծուռ. անարդար, խորամանկ»
հուն. σκελίς (ատտ. σχελίς) «հետեւի ոտք, ազդր»
ալբ. tshale «կաղ»
լատ. scelus «չարագործություն, խարդախություն, դժբախտություն»
հ. վ. գ. scëlah «ծուռ»
գ. scheel «շիլ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 356
Տե՛ս նաեւ
Էջ 326, սյունակ 1 Էջ 326
ԽԵՂԱԿԱՆ (խեղանակ) ««հաստատուն» կամ «գլխավոր» (ԲՀ)»
Անստույգ
Խեղական ձեւը կարող է կապված լինել խեղ- = խել «խելք, գլուխ» արմատի հետ: Խեղանակ ձեւը որոշ ձեռագրերում կապվում է հեղինակ «առաջնորդ, գլխավոր» բառի հետ:
Էջ 326, սյունակ 1 Էջ 326
ԽԵՂԴ I ««տրտում» (ԲՀ)»
Անստույգ
Քիչ հավանական է կապը խեղդ «խեղդում» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեղդումն
Էջ 326, սյունակ 1 Էջ 326
ԽԵՂԴ II (-ի, -ից) (խիղդ) «խեղդում, խեղդելու բռն»
Բնիկ հնդեւրոպական
Ծագմամբ կապված է հեղձ արմատի հետ: Հազիվ թե կապ ունենա *(s)kel- «չորացնել» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեղդել, խեղդամահ, խեղդան, խեղդարկել, խեղդելիք, խեղդումն, ձիւնախեղդ, բբախեղդ, լարախեղդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. σκέλλω «չորացնել»
հուն. σκληρός «չոր, կոշտ, ծանր, մռայլ»
գ. helleg «հոգնած, ծարավից ուժասպառ»
Մատենագիտություն
Ջահուկյան, ՕԻԴՊԱՅ 112
Էջ 327, սյունակ 1 Էջ 327
ԽԵՆԹ (խենդ) «խենթ, հիմար»
Ծագումն անհայտ է
Քիչ հավանական է կապը *skēth- «վնաս» (այստեղից` խաբել եւ խաբարել բայերը) արմատի հետ` որպես սրա ռնգային ձեւ: Քիչ հավանական է նաեւ կապը *kwenth- «տանջել, համբերել» բայերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խենթական, խենթանալ, խենթութիւն, խենթուկ
Տե՛ս նաեւ
Էջ 327, սյունակ 1 Էջ 327
ԽԵՏԵՐ «բեկոր, մնացորդ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Բաղադրություն` խեշտերանք (հավաք.): Թերեւս կապ ունի բրբ. խշուր եւ խոշոր բառերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեշտերանք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 359, 395