Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«գի» որոնման արդյունք՝ 783 բառահոդված · Էջ 38 / 79
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 359, սյունակ 1 Էջ 359
ԾԱՆՐ -նու, -նունք, -նանց «ծանր, ծանրաշարժ, դանդաղաշարժ, սաստիկ, խիստ, դաժան, հղի»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ վրացական con- (թերեւս) «կշռել»
Քիչ համոզիչ է ըստ հոլովական ձեւաւորման, որ հիշեցնում է հնդեւրոպական ծագման մանր, փոքր բառերի հոլովումը, եւ ըստ ձայնաւորման (անբացատրելի է ա-ն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծանրանալ, ծանրութիւն, ծանրանաւել, ծանրաբուն, ծանրաբան, ծանրախաւս, ծանրանդամ, ծանրաբեկ, ծանրաբեռն, ծանրագին, գլխածանրիլ
Նոր՝
ծանրաբարոյ, ծանրակշիռ, ծանրաչափ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 445
Տե՛ս նաեւ
Էջ 362, սյունակ 1 Էջ 362
ԾԻԹՐԱՅ (ծիթրասին) «զանգակազգի մի բույս` Campanula rapunculus L.» (բուսաբանական)
Ծագումն անհայտ է
Էջ 363, սյունակ 1 Էջ 363
ԾԻՏ (-ի, -ից) «ճնճղուկ»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'ēi- «երգել, կանչել» (անմիջական նախաձեւ՝ *g'īd-)
Աճառյանը (ՀԱԲ 2, 458) վերագրում է կովկասյան ծագում՝ օրինակ բերելով չ-ով (č) սկսվող կովկասյան քարթվելական (վրաց.) čiti «թռչնակ, սոխակ», մեգր. čiti «թռչնակ, ճնճղուկ», ինգ. čit «ճնճղուկ, ծիտ» բառերը եւ նշելով, որ հայերեն բառը հանդիպում է միայն կովկասահայ բարբառներում, թեեւ վրաց բառարանագիր Չուբինաշվիլին վրաց. բառը փոխառություն է համարում հայերենից: Քիչ հավանական է բխեցնել հնդեւրոպական աղբյուրից՝ *g'ēi- «երգել, կանչել» արմատի համար ենթադրելով *g'īd-ով տարբերակ (*g'īd- > ծիտ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծտաբոյն, ծտախաղող, ծտապաշար, ծտանուտ, ծտենակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. gaodys «աքաղաղ»
լիտվ. giedoti «երգել»
Մատենագիտություն
Աճառյան (ՀԱԲ) 458
Էջ 363, սյունակ 1 Էջ 363
ԾԻՐ (-ոյ, -աւ) (այլ ձեռագիր՝ -ով) «ծիր, շրջագիծ, եզր, սահման»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'ēi- «ծլել, ծաղկել»
Աղբյուր՝ ակկադ. sirū (թերեւս) «եզր»
Ավելի քիչ հավանական է բխեցնել հնդեւրոպական *g'ēi- «ծլել, ծաղկել» արմատից (այստեղից՝ հայ. ծիլ), որից կան իմաստով մերձավոր ձեւեր՝ (հմմտ. մի կողմից՝ լիտվ. žiedas «ծաղիկ, օղակ, մատանի», մյուս կողմից՝ հոլ. kill «նեղ ծովածոց», (*«ճեղք»), նորվ. keila «փոքր փողրակ, ջրանցք»): Աճառյանը (ՀԱԲ 2, 459) նշում է «կովկասյան» (քարթվելական) զուգահեռներ՝ վրաց. cera- «գրել», ճան. (լազ.) car- «գրել», որոնց համար արդի քարթվելագետները առանձնացնում են *cer «պատկերել, քերել» ընդհանուր արմատ (Klimov, ЭСКЯ 249), ապա cre «շրջան(ակ), շրջագիծ», որ այս արմատի հետ չի կապված: Նա հնարավոր է համարում քարթվելականը եւ հայերենը բխեցնել ուրարտերենից (հմմտ. ակկադ. ecēru(m) «նկարել, գծագրել», որից կարող էր փոխառվել ուրարտերեն ձեւը, եթե այն իրոք գոյություն է ունեցել):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծրագիր, ծրագրել, ծիրաձան, ծրանալ, ծրափակել, ափնաձիր, լայնաձիր, բոլորաձիր
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. žiedas «ծաղիկ, օղակ, մատանի»
հոլ. kill «նեղ ծովածոց, (*«ճեղք»)»
նորվ. keila «փոքր փողրակ, ջրանցք»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 470; Աճ. ՀԱԲ 459; Klimov, ЭСКЯ 249
Տե՛ս նաեւ
Էջ 363, սյունակ 1 Էջ 363
ԾԻՐԱՆ «մի ծառայատուղ՝ ծիրան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'er- «հասունանալ, ծերանալ» *-no ածանցով
Աղբյուր՝ ասոր. hazzura armənājā «հայկական խնձոր՝ ծիրան»
Աղբյուր՝ լատ. armeniaca «ծիրանի գիտական անվանումը»
Ծիրանի անունը կապված է հասունանալու գաղափարի հետ, այն համարվել է վաղահաս պտուղ (հմմտ. լատ. praecogum «վաղահաս» > հուն. πραικοκιον > արաբ. (al-)birqūq (barqūq) > իսպ. albaricoque, պորտուգ. albricoque, կատալան. a(l)bercoc, որտեղից՝ ծիրանի եւրոպական անվանումները (ֆրանս. abricot, անգլ. abrecock, ավելի ուշ, ֆրանս. ազդեցությամբ՝ apricot): Հնդեւրոպական *g'er- արմատի ածանցյալն է *-no ածանցով «հատիկ, միջուկ, կորիզ» իմաստով մի նախաձեւ, որից ծագում են լատ. granum «հատիկ», ն. գ. korn «արմատ», kern «մի- ջուկ», ռուս. зерно «հատիկ, հացահատիկ, սերմ» բառերը։ Ծիրանի բուն հայրենիքը Չինաստանն է, բայց հնում այդպիսին է կարծվել Հայաստանը, որի Արմենիա անվան հետ կապված է ծիրանի գիտական armeniaca անվանումը՝ որպես հայկական պտուղ (տե՛ս The Merriam-Webster book of word histories, 1976, 9-10)։ Հմմտ. նաեւ. ակկադ. armannu(m) (armanû) «(ծիրան(ի)»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծիրանի, ծիրանակիր, ծիրանեկիր, ծիրանածին, ծիրանաներկ, ծիրանավաճառ, ծիրանանալ, ծիրանաւոր, ծիրանախառն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. praecogum «վաղահաս»
իսպ. albaricoque
ֆրանս. abricot
լատ. granum «հատիկ»
ն. գ. korn «արմատ»
Տե՛ս նաեւ
Էջ 366, սյունակ 1 Էջ 366
ԾՆԿԻԼ (ծնգիլ) «ծյուրվել, թուլանալ, մաշվել»
Ստուգաբանություն (թերեւս)
ծունկ բառից կազմված՝ որպես «ծնկի գալ»՝ իմաստի հետագա երանգավորմամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծնկոտ, ծնկանալ, ծնգրտիլ
Տե՛ս նաեւ
Էջ 366, սյունակ 1 Էջ 366
ԾՈՅԼ (ուշ՝ -ի, -ից, -աց) (ծոյղ) ««ծույլ, անաշխատասեր» (բ. «տկար, թույլ»)»
Ստուգաբանություն
Կապ ունի՞ արդյոք թոյլ բառի հետ, ինչպես բմփիլ-ծմփիլ զույգի դեպքում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծուլանալ, ծուլամտություն, ծուլալից, ծուլանք, ծուլացուցիչ, ծուլութիւն, ծուղալ, ծուղութիւն
Տե՛ս նաեւ
Էջ 367, սյունակ 1 Էջ 367
ԾՈՑ -ոյ «ծոց, գիրկ, խորշ, գոգ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծոցածին, ծոցածագենի
Նոր՝
ծոցագրպան, ծոցատետր, ծովածոց
Էջ 367, սյունակ 1 Էջ 367
ԾՈՒԽ -ոյ «ծուխ, մուխ, գոլորշի, շոգի»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ խեթ. tuhhu(uā)i (թերեւս) «ծուխ»
թերեւս բ/ծ հերթագայութեամբ ծագում է խեթերէն բառից։ Աճառեանը բխեցնում է «կովկասեան» (վրացերէն) աղբիւրից, բայց բերած օրինակները համոզիչ չեն (բուն «ծուխ» իմաստի համար կա վրաց. kvamli):
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. cuxva «ցավ, տրտմություն»
վրաց. mcuxri «աղջամուղջ, երեկո»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 470
Էջ 369, սյունակ 1 Էջ 369
ԾՐՈՐԻԼ «նեխել, հոտել, ապականվել»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *g'er- «հասունանալ, ծերանալ»
Հազիվ թե ծագի *g'er- «հասունանալ, ծերանալ» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. jirur «ծերություն, մաշվածություն»
ավ. zairina- «թուլացնող, մաշող»
ավ. zaurura «զառամյալ»