Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԿԾԱՆԵԼ
«կործանել, սատակել»
(բառարանային)
Ստուգաբանություն (անստույգ)
Արդյոք կծանել բայը չէ՞ (տե՛ս կիծ)՝ մոտավոր բացատրությամբ։
Տե՛ս նաեւ
ԿՂԱՐԹ-Ք
«կախարդական գիր, հմայակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԿՂԵՄԱՅ
(կեղեմայ սխալմամբ` կրետայ)
«ուղղություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κλίμα
«ուղղություն»
նույնն է կլիմայ (կողիմայ) բառի հետ, որ ծագում է հունարենից` κλίμα, որ նշանակում է «աշխարհամաս, աշխարհի կողմ» եւ կարող էր բացատրվել որպես «ուղղություն»: Ամալյանը (ՀԱԲ 391) «ուղղություն» կարդում է «գողություն» եւ բխեցնում հուն. σλεμμα համիմաստ բառից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 391
Տե՛ս նաեւ
ԿՆՃԻՌ
«կապանք, շղթա, հանգույց, դժվարություն, դավաճանություն, խարդավանք, կնճիռ, խորշոմ, խորհուրդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gen-
«սեղմել, ճնշել, գնդված բան, գունդ»
(անմիջական նախաձեւ՝ *gendio-)
Արմատից. հմմտ. հայ. կնճ- «հաստ բան, գունդ, ելունդ», հ. վ. գ. knetan «ճմռել», ն. վ. գ. knoten «կապ, հանգոյց»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
կնճ-
«հաստ բան, գունդ, ելունդ»
հ. վ. գ.
knetan
«ճմռել»
ն. վ. գ.
knoten
«կապ, հանգույց»
ԿՆՁԱԿ
«?»
Ստուգաբանություն (անստույգ)
Եթե նշանակում է «հաստ» (մարդու մասին), ապա, թերեւս, կապված է կնճ- արմատի հետ
ԿՇՏԱՊԱՆԱԿ
(-ի)
(սխալմամբ՝ կշտամբանակ)
«մի զարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *kušt(a)pānak
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *kušt(a)pānak` kušt «կող» եւ pānak «պահպանակ»
Մատենագիտություն
H. AG 172;
Աճ. ՀԱԲ 612
ԿՈՆՔԵՌ
«հայրապետական մի զարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κογχυλεία
ԿՈՊԻՏ
«կոպիտ, կոշտ, բիրտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ արդեօք թուրք. (ույղուր.) koptak «կոպիտ» բառի հետ: (Տպագրության մեջ կոպտարանձն-ը նշված է որպես տպ. կոպտատարաջ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոպտաճեւ,
կոպտարանձն,
կոպտանալ,
կոպտութիւն
ԿՈՌՈՉ
«գոչյուն»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *gʷer-
«ձայն բարձրացնել»
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *gʷer- «ձայն բարձրացնել» արմատի հետ, թե՞ ինքնուրույն բնաձայնական կազմություն է, ինչպես կարծում է Աճառյանը (ՀԱԲ 2, 638)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դառնակոռոչ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 638
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։