Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«այց» որոնման արդյունք՝ 773 բառահոդված · Էջ 38 / 78
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 406, սյունակ 1 Էջ 406
ԿԻՏՐ (բբ) «վարունգ» (բարբառային)
Փոխառություն (հավանաբար)
Փոխառության աղբյուր՝ հուն. κιτριον (հավանաբար)
Սրա սկզբնական κιτον ձեւից է հայ. կիտրոն-ը։ Լատ. եւ հուն. բառերը նշանակել են նաեւ կիտրոնից տարբեր տեսակներ, այդ թվում կինդրին (կիթրին) «սերկեւիլ» եւ կիտր «վարունգ»։ Վերջին իմաստը առկա է նաեւ վրացերենում՝ kitri։ Թուրքերենում kitre նշանակում է «գազ, խաղիրան»։ Աճառյանը (ՀԱԲ 2, 593) հայերեն կիտր-ը բխեցնում է վրացերենից, բայց հավանաբար վերջինս հայերենի հետ միասին հունարենից ծագած բառին տվել է միեւնույն «վարունգ» իմաստը։
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրացերեն kitri «վարունգ»
թուրքերեն kitre «գազ, խաղիրան»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 593
Էջ 408, սյունակ 1 Էջ 408
ԿԼԱՓ «ջրսուզակ» (բբ)
Անստույգ
Բառարանային նորակազմութիւն, բայց ի՞նչ աղբիւրից:
Էջ 408, սյունակ 1 Էջ 408
ԿԼԱՓՆ ((բրբ. կլափ՝ կլափին անել, կլափին տալ), կլափել, կլամ) «կզակ», «բերանը բացուխուփ անել», «բերանը բաց անել», «կոկորդի բերան» (բրբ.)
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *gel- «գնդ(վ)ել» (անմիջական նախաձեւ՝ *gleb(h)-)
Կարծես թե զուգահեռ ունի ն. գ. klaffen «բաց լինել» բայի մէջ, որ գալիս է հնդեւրոպական *gel- «գնդ(վ)ել» արմատի աճականով *gleb(h)- հիմքից (այս դէպքում կլամ ձեւը պիտի գար *gləm(bh)-ից), բայց հայերենում *g-ն *l-ից առաջ պիտի ընկնէր, եթէ չենթադրենք *gĕləm(bh) նախաձեւը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ն. գ. klaffen «բաց լինել»
Էջ 411, սյունակ 1 Էջ 411
ԿՆԳՈՒՄ «կնգում, սպիտակ կզաքիս»
Փոխառություն (թերեւս)
բայց բուն աղբյուրն անհայտ է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կնգմենի
Էջ 412, սյունակ 1 Էջ 412
ԿՆՁՆԻ (կնձենի) «թեղի (ծառ)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *wing- «կնձնի»
բայց «կնձնի» նշանակող հնդեւրոպական *wing- արմատը (ռուս. вяз, լիտվ. vinkšna եւ այլն) հայերենում պիտի տար *գնձ-նի, եթե հայերենն այս արմատից է, ապա ենթադրելի է ն- ռնգայինից հետո ձ-ի ձայնեղացում եւ առաջին բաղաձայնի խլացում, այլապես պիտի փնտրել այլ աղբիւր:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. вяз
լիտվ. vinkšna
Էջ 413, սյունակ 1 Էջ 413
ԿՇԱՆ ««խույր» (ԲՀ)»
Փոխառություն
իրանականա՞ն
Էջ 413, սյունակ 1 Էջ 413
ԿՇՈՇ «էտոց, էտելու դանակ»
Անստույգ (թերեւս)
կապված է կշտել «ժխտել» բայի հետ, բայց ի՞նչ է -ոշ
Տե՛ս նաեւ
Էջ 418, սյունակ 1 Էջ 418
ԿՈՅՍ II -ի, -ից «կույս, չամուսնացած աղջիկ, մաքուր, փակված, խորհրդավոր, մի կենդանակերպ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
իրանական աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կուսան, կուսանանալ, կուսանոց, կուսածին, կուսաստան, կուսաբար, կուսորդի, կուսութիւն, մշտակոյս, յաւէժակոյս, յաւիտնակոյս
Էջ 419, սյունակ 1 Էջ 419
ԿՈՆԱՔՈՂ ««պատկերահան» (կամ «ամենակալ»?)» (ԲՀ)
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ հուն. εἰκών (թերեւս) «պատկեր»
աղավաղված, որի կոն- բաղադրիչը հուն. εἰκών (οἰκος-ի հայց. ձեւ) «պատկեր» բառն է
Էջ 419, սյունակ 1 Էջ 419
ԿՈՆԴՈՐԱՏ (կոնդորած) «մատակարար»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հունարեն (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
Փոխառության աղբյուր՝ լատիներեն (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
Փոխառություն հունարենից (< լատիներե՞ն), բայց բուն աղբյուրը չի հավաստված: