Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
-ԵՂԷՆ
«ամպեղէն, աստուածեղէն, բոցեղէն, երկաթեղէն, կաւեղէն, հողեղէն, ջրեղէն, փայտեղէն, քարեղէն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
փոխատու լեզու՝ իրան. -էն
Բաղկացած է -եղ եւ -էն տարրերից, որոնցից երկրորդը գալիս է իրանական ծագման -էն-ից, կամ հին -այն-ից` բարբառային հնչիւնափոխութեամբ (հմմտ. -եայ > է):
Տե՛ս նաեւ
-ԵՄ
«համեմ, խոհեմ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *sab-mo-
հիմքերից առաջինը
փոխատու լեզու՝ իրան. (պարթեւական) խորհ-
Հիմքերից առաջինը` համ, հնդեւրոպական ծագում ունի (*sab-mo-), բայց -եմ-ը հնդեւրոպական հողի վրայ չի բացատրւում. դժուար է համեմ-ը բացատրել որպէս կրկնաւոր բառ, եթէ, մանաւանդ, -եմ-ը կապ ունի խոհեմ-ի -եմ-ի հետ. խոհ-ը ներկայացնում է խորհ-ի տարբերակը եւ րհ կապակցութիւնը ցոյց է տալիս իրանական (պարթեւական) ծագում:
Տե՛ս նաեւ
-ԵՐԵԱԿ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *penkʷe-ro-
հ.-ե. արմատ՝ *-er-
«հակադրական ածանց»
որ *-(e)ro-ի աթեմատիկ ձեւն է
Կազմված է -եր տարրից՝ -եակ ածանցով. սրանից -եր-ը հինգեր ձեւի մեջ հավանաբար ծագում է հ.-ե. *penkʷe-ro ձեւի *-e-ro-ից. մյուս ձեւերում -եր-ը կամ համաբանական է՝ հինգեր- ձեւի ազդեցությամբ առաջացած, կամ գալիս է հ.-ե. *-er- հակադրական ածանցից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եաթներեակ,
հինգերեակ,
վեցերեակ,
տասներեակ
-(Ե)ՐՈՐԴ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ro-
*-o-ն պահպանվել է հաջորդ -րդ-ից առաջ
հ.-ե. արմատ՝ *-dhro-
Այս ածանցի -րորդ բաղադրիչի -րր-ն ծագում է հ.-ե. *-ro-ից, որի *-o-ն պահպանվել է հաջորդ -րդ-ից առաջ` *երկիրորդ > երկրորդ, *երիրորդ > երրորդ, *չորիրորդ > չորրորդ. -րդ-ն հավանաբար ծագում է հ.-ե. *-dhro- ածանցից (հմմտ. -որդ) հինգերորդ բառի մեջ նույնպես առկա է *-ro-ն, իսկ -ե-ն հիմքային է (*penkʷe-ro- հինգերո-). ավելի բարձր թվականների -երորդ-ի -երո-ն կամ հինգերորդ-ի համաբանական ազդեցության արդյունք է, կամ գալիս է *-ro-ի *-ero- տարբերակից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկրորդ,
երրորդ,
չորրորդ,
հինգերորդ,
վեցերորդ,
եթներորդ
-ԷՃ
«բուէճ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -ēč
«փոքրացուցիչ-փաղաքշական ածանց»
փոքրացուցիչ-փաղաքշական -ēč ածանցից, որ հանդես է գալիս նաեւ Մանէճ (Մանայճ) հատուկ անվան մեջ (-ēc < *aica-). սակայն բուէճ-ի բու հիմքը բնիկ հնդեւրոպական է, որին համապատասխանում է պրսկ. bum-ը. պետք է ենթադրել բաղարկություն:
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրսկ.
bum
-ԻԿ
«աղջիկ, այրիկ, աչիկ, մասնիկ, փոքրիկ, այլեւ Աստղիկ, Ձուիկ, Յուսիկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-kon-
(անմիջական նախաձեւ՝ *-i-)
բաղադրյալ *-kon- ածանցից՝ *-i- հիմքակազմ տարրով
Ինչպես ցույց է տալիս իկ-ով բառերի թեք հոլովների -ն- ով հիմքը (աղջիկ, -ան, աչիկ, -ունք եւ այլն), ծագում է հնդեւրոպական բաղադրյալ *-kon- ածանցից՝ *-i- հիմքակազմ տարրով եւ *-kon- > -կն ածանցմամբ: *k-ն ն-ից առաջ չի շնչեղանում, ինչպես ակն, ձուկն, մուկն (հմմտ. նաեւ մատն < *-mat-) բառերում: Եզակի ուղղականի համար հնարավոր է ենթադրել սկզբնական *-n-ի անկում եւ թերեւս...
-ԻՆՔ
«նախատինք, բերդայինք, գահինք, դստինք, հեգենայինք, մաղինք, քրիստոսինք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *en-es
հոգնակի ձեւ
Այս ածանցի տակ միաւորուող` բայերից անուններ ածանցող -նիք-ը (նախատինք) եւ հաւաքական անուններ կազմող -ինք-ը հաւանաբար նոյն ծագումն ունեն, ինչ -ն-ով վերջացող մի շարք բառերի -ինք-ը, որ գալիս է հ.-ե. *-n-ով վերջացող հիմքերի հոգնակի *en-es ձեւից: Եզակի թւում ն-ից զուրկ քար տիպի բառերի հոգնակի քարինք ձեւի համաբանութեամբ -ինք-ը կարող էր տարածուել եւ ստանալ ինքնուրոյն հաւաքականի արժէք:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նախատինք,
բերդայինք,
գահինք,
դստինք,
հեգենայինք,
մաղինք,
քրիստոսինք,
առինք,
բեռինք,
գառինք,
դառինք,
եղինք,
լերինք,
ազինք,
խաշինք,
նեռինք,
քարինք
-ԻՉ
(-ուչ)
«բրիչ, գրիչ, գործիչ, լուծիչ, ստեղծիչ, անյարուչ «չհարող, անմիաբան», ընկալուչ (հմմտ. ընկալիչ), թաքաւուչ, մաքրուչ, սրտառուչ, տեսուչ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kiā-hg
*-k- + *-iā- նախորդող *-ī- կամ *-ū- (-ի-, -ու-) հիմքային ձայնաւորներով
Ծագում են հ.-ե. *kiā-hg (*-k- + *-iā-)` նախորդող *-ī- կամ *-ū- (-ի-, -ու-) հիմքային ձայնաւորներով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բրիչ,
գրիչ,
գործիչ,
լուծիչ,
ստեղծիչ,
անյարուչ,
ընկալուչ,
թաքաւուչ,
մաքրուչ,
սրտառուչ,
տեսուչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
которичъ
«կռվարար»
-ԻՑՍ
«երկիցս, երիցս, չորիցս, քանիցս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմուած է -ից տարրից եւ -ս ցուցական հոդից, որ մակբայական արժէք է տալիս. -ից-ի համար հնարաւոր է երկու ենթադրութիւն. այն կամ գալիս է հնդեւրոպական շրջանից կամ սեռական-տրականի երից, չորից, ձեւերի -ից-ն է` համաբանօրէն տարածուած:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկիցս,
երիցս,
չորիցս,
քանիցս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գերմ.
zwiski
«կրկնակի»
-(i)ski-ի մէջ
Մատենագիտություն
Meillet 101
-ԻՒՂ
«երկիւղ (հմմտ. երկնչել, երկեայ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-tlo-
«միջոց»
նախորդող երկի- հիմքով
Ծագում է հ.-ե. *-tlo- ածանցից` նախորդող երկի- հիմքով (*dwitlom >երկիւղ). *-tlo- ածանցն ընդհանրապէս ցոյց է տալիս միջոց, բայց կարող
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկիւղ
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։