Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված
· Էջ 379 / 454
ՍԱԿՌԱԲԱՊԵՏ
«սխալագրություն՝ փոխանակ աստրապապետ-ի կամ, թերեւս սակրապետ-ի»
Ստուգաբանություն (թերեւս)
սխալագրություն՝ փոխանակ աստրապապետ-ի կամ, թերեւս սակրապետ-ի
ՍԱՂԱԽՆՁՈՐ
(բբ)
«?»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս ա(ղ)խնձոր բառի տարբերակը
ՍԱՂԱՐ
-ի, -աց
(սալար)
«զորավար»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *sālār
Աղբյուր՝ մ. պ. sārār
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սաղարութիւն,
գունդսալար
Մատենագիտություն
H. AG 235, 514;
Աճ. ՀԱԲ 164
Տե՛ս նաեւ
ՍԱՂԱՐԹ
-ի, -ից, -աց, -ու
(սադարդ)
«տերեւ, տերեւալից ճյուղ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *k'el-
«բարակ ցողուն, կարծր ծղոտ»
բնիկ հնդեւրոպական՝ *k'el- «բարակ ցողուն, կարծր ծղոտ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սաղարթանալ,
սաղարթափափ,
ոսկեսաղարթ,
գեղասաղարթ,
զուարթասաղարթ,
թանձրասաղարթ,
լայնասաղարթ,
խառնասաղարթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
cila «հասկ»
լիտվ.
šilas «տափաստան, մարգագետին»
Մատենագիտություն
Pok. IEW 552
ՍԱՂՄՆ
-ն (սեռ. սաղման)
«սաղմ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *k'el-
*-mo կամ *-men- ածանցով
Ըստ ածանցի (*-mo կամ *-men-)՝ ենթադրելի է հնդեւրոպական ծագում, բայց սաղ-ի համար համապատասխան զուգահեռներ չկան: Թերեւս առանձնակի կանգնած հնդեւրոպական *k'el- տիպի արմատից սնվող ձեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սաղմնաթափութիւն,
սաղմնազգեստեալ,
սաղմնաբոյն,
սաղմ(ե)լ,
սաղմնանալ
Նոր՝
սաղմնարան, սաղմնաբանական, սաղմնաբանութիւն
սաղմնարան, սաղմնաբանական, սաղմնաբանութիւն
ՍԱՃԱԶՆԻԱ
«մի բույս»
Ծագումն անհայտ է
Արդյոք չի՞ կազմված սաճ եւ ազն բառերի բարդությամբ:
ՍԱՄ
II
«ամայ կամ չափ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ԲՀ՝ «ամայ», այլեւ սեղայ «ամայ», սամէ «նոքա»: Անստույգ ձեւեր՝ անհայտ ծագմամբ:
ՍԱՄԻ
(սամետի (սամոտի))
«սամի, ղեկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kam- (*kem-)
«ձող»
(անմիջական նախաձեւ՝ *k'amiā-)
Բնիկ հնդեւրոպական՝ *k'amiā- ` *kam- (*kem-) «ձող» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սամետի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
çámyā «գավազան, փայտե սեպ»
ավ.
simā «լծասարքի մի մաս»
հուն.
κάμαξ «ձող, փայտ»
մ. վ. գ.
hamel «ձող»
Մատենագիտություն
H. AG 488;
Աճ. ՀԱԲ 167;
Pok. IEW 556
ՍԱՄՈՒԽ
«մկնականջ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. samsuq
(թերեւս)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 168
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։