Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 378 / 552
ՆԱՒ
(-ու, -ի, -աց)
«նավ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *nāu
«նավ»
Հաւանական է համարւում նաեւ իրանական ծագման վարկածը, մանաւանդ որ նաւազ, նաւապետ բառերը ակնյայտօրէն իրանական ծագում ունեն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նաւել,
նաւորդ,
նաւակ,
նաւակիկ,
նաւագնացք,
նաւագործ,
նաւակալ,
նաւահանգիստ,
նաւապետ,
ծանրանաւել,
բացանաւել
Նոր՝
նաւամատոյց, նաւաշինարան, նաւաշինութիւն, ակնանաւա, բեռնանաւ, շոգենաւ, ռազմանաւ
նաւամատոյց, նաւաշինարան, նաւաշինութիւն, ակնանաւա, բեռնանաւ, շոգենաւ, ռազմանաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
nau
հուն.
ναύς
լատ.
nāvis
Մատենագիտություն
H. AG 201;
Աճ. ՀԱԲ 433
ՆԱՒԱԶ
(-ի, աց, այլեւ -ունք, -անց)
«նավավար»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ ավ. navāza
Աղբյուր՝ պրթ. nāvāz
Մատենագիտություն
H. AG 434;
Աճ. ՀԱԲ 434;
Bailey, DKS 192
ՆԱՒԱԶԵԼ
«ծածկել, թաքցնել»
Ստուգաբանություն
Կազմւած է ն- «ներ» նախածանցով՝ աւազ բառից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ընդաւազել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 434
ՆԱՒԱԿԱՏԻՔ
«բացման հանդես, շնորհանդես, (քրիստ.) նավակատիք»
(քրիստ.)
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
հաւանական է առաջին բաղադրիչի (նաւա-) իրանական ծագումը։
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
nava «նոր»
ՆԱՒԱՍԱՐԴ
(-ի, -աց)
«հայկական տարվա առաջին ամիս (օգոստ. 11-սեպտ. 9)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *nava-sārd
«նոր տարի»
Մատենագիտություն
H. AG 202;
Աճ. ՀԱԲ 435
ՆԱՒԱՐՏԱԿ
«ծովահեն»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
ՆԱՒ(Ա)ԳՈՒՆԱԿ
«տեղյակ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է (՞)
ՆԱՒԹ
I
(-ոյ, -ի)
«նավթ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական naft
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նաւթաբեր,
նաւթագործարան,
նաւթահանք,
նաւթահոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
naft
Մատենագիտություն
H. AG 202;
Աճ. ՀԱԲ 436
ՆԱԹ
II
(-ի, -ից)
(նօթ)
«կարմրադեղ (կարմիր ներկ)»
Ծագումն անհայտ է
Պատահական է նմանութիւնը «նավթ» բառին։
ՆԱԹԻ
(անաթի, նօթի, անօթի)
«քաղցած, անօթի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *nag-
(անմիջական նախաձեւ՝ *nagh-ti-)
հայ-հունական զուգաբանութիւն
(հայ-հունական զուգաբանութիւն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
(ա)նաթութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
νήφω «զգաստ լինել»
Մատենագիտություն
Pok. IEW 754
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։