Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 378 / 919
ԾԱՆԾԱՂ
(ճանճաղ, ծանծախ)
«ծանծաղ, ոչ խոր»
Անստույգ
Կրկնաւոր կազմութիւն՝ անծանօթ *ծան (կամ *ծաղ) արմատից (հմմտ. դանդաղ): Ենթաշերտային բա՞ռ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծանծաղամիտ,
ծանծաղուտ,
ծանծաղապէս
ԾԱՆԾԱՔԵԼ
«ծամծմել, անհագ ուտել»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'mbh-
«կծել, ատամներով ջարդել, ծամել»
Կրկնաւոր կազմութիւն: Կապ ունի՞ արդեօք հնդեւրոպական *g'mbh- «կծել, ատամներով ջարդել, ծամել» արմատի հետ, որտեղից՝ հայ. ծամել:
Տե՛ս նաեւ
ԾԱՆՐ
-նու, -նունք, -նանց
«ծանր, ծանրաշարժ, դանդաղաշարժ, սաստիկ, խիստ, դաժան, հղի»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ վրացական con-
(թերեւս)
«կշռել»
Քիչ համոզիչ է ըստ հոլովական ձեւաւորման, որ հիշեցնում է հնդեւրոպական ծագման մանր, փոքր բառերի հոլովումը, եւ ըստ ձայնաւորման (անբացատրելի է ա-ն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծանրանալ,
ծանրութիւն,
ծանրանաւել,
ծանրաբուն,
ծանրաբան,
ծանրախաւս,
ծանրանդամ,
ծանրաբեկ,
ծանրաբեռն,
ծանրագին,
գլխածանրիլ
Նոր՝
ծանրաբարոյ, ծանրակշիռ, ծանրաչափ
ծանրաբարոյ, ծանրակշիռ, ծանրաչափ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 445
Տե՛ս նաեւ
ԾԱՊԱՏՐԱԿԻԼ
«խիստ թրջվել (՞)» կամ «զարհուրել (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
ԾԱՌ
(-ոյ, -աւք)
«ծառ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'ers-
«ոլորել, ծռել, ճյուղերից, թփերից հյուսել»
(անմիջական նախաձեւ՝ *g'rso-)
ոլորել, ծռել, ճիւղերից, թփերից հիւսել» (ծառ < g'rso-)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծառանալ,
ծառացուցանել,
ծառատունկ,
ծառաստան,
ծառազարդար,
ծառավերաց,
մեծածառ,
քաջածառ,
խտածառ
Նոր՝
ծառախիտ, ծառածածկ, ծառուղի
ծառախիտ, ծառածածկ, ծառուղի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. (կրետ.)
γαρρα «ցուպ, գավազան»
հուն.
γερρον «ճյուղերից հյուսված բան»
հ. իսլ.
kjarr «թփուտ, թավուտ, մացառուտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 446;
Pok. IEW 392
ԾԱՌԱՅ
(-ի, -ից)
«ստրուկ, ծառա, սպասաւոր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'ers-
«պտտել, ծռել»
(անմիջական նախաձեւ՝ *g'rsāti-)
*g'rsāti-` *g'ers- «պտտել, ծռել» արմատից, որտեղից նաեւ հայ. ծառ, ծուռ «պտտուող, շրջող» նախնական իմաստով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծառայել,
ծառայանալ,
ծառայական,
ծառայաբարոյ,
ծառայազն,
ծառայակից,
ծառայապատում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
kerren «դարձնել, շրջել»
Տե՛ս նաեւ
ԾԱՍՔԵԼ
(ծասկել)
«ծամել, ծամծմել, բամբասել, զրպարտել, կործանել, խեղճացնել, թշուառացնել»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծասքողական,
ծասքումն,
անծասքելի
ԾԱՐԱԿԱՄՊՏԵԼ
«?»
Անստույգ (թերեւս)
բաղկացած է *ծարակ- եւ ծպտել (տե՛ս ծպտիլ) բաղադրիչներից։
Տե՛ս նաեւ
ԾԱՐԱՆ
(ծուրան)
«աթար, ցան» կամ «սուգ»
Ծագումն անհայտ է
ԲՀ՝ «ծիւ կամ սուգ»։
ԾԱՐԱՒ
(-ոյ)
««ծարաւ» (ած. եւ գոյ.)»
Ծագումն անհայտ է (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծարաւուտ,
ծարաւահատ,
ծարաւկոտ,
ծարաւահիւծ,
ծարաւութիւն,
ծարաւական,
աւգտածարաւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։