Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված
· Էջ 376 / 411
ՅՈՐԵԱՆ
(ցորեան)
«ցորեն»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *k'er-
«աճել, սնել»
Կապ ունի՞ հնդեւրոպական *k'er- «աճել, սնել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցորենահատ,
ցորենաբաշխ,
ցորենաշատ,
ցորենավաճառութիւն,
բազմացորեան
Նոր՝
եգիպտացորեն, մարացորեն
եգիպտացորեն, մարացորեն
ՅՈՒՆՑ
«ցնցում»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *k'enk-
«տատանվել»
Հազիվ թե կապ ունենա *k'enk- «տատանվել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցնցել,
ցնցխել
Նոր՝
ցնցում, ցնցիւն, հոգեցնց
ցնցում, ցնցիւն, հոգեցնց
ՑՈՒՊ
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skeb(h)/p-
«սուր գործիքով կտրել, ճեղքել»
(անմիջական նախաձեւ՝ *skōbo-)
արմատից (ըստ Պետերսոնի)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղեգնացուպ,
նորացուպիկ,
անբացուպ
ՑՈՒՐՏ
(-ոյ, -ի, -ից)
«ցուրտ, պաղ. անշուք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k'euero
«հյուսիս, հյուսիսային քամի»
(անմիջական նախաձեւ՝ *sk'urd-)
(*skord)
արմատից: Աճառյանը դնում է կասկածելիների շարքը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցրտաբեկ,
ցրտաբուխ,
ցրտակեզ,
ցրտահարիլ,
ցրտաշունչ,
ցրտանալ,
ցրտութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ուկր.
сивер «ցուրտ»
Մատենագիտություն
Pok. 597;
Աճ. ՀԱԲ 464
ՑՈՒՑ
(-ոյ)
«ուրախութիւն, հանդէս, ուրախութիւն երգ, պար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skeu-
«ուշադրութիւն դարձնել, նկատել»
(անմիջական նախաձեւ՝ *sku-sk-)
gnyg բառի ձայնդարձային ձեւ արմատից. հարաբերութիւնը նոյնն է, ինչ անգլ. show-ի իմաստների միջեւ:
ՑՈՓ
«թոյլ, թեթեւամիտ, ցոփ, շաղատան»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցոփանալ,
ցոփացուցիչ,
ցոփութիւն,
ցոփոգի,
ցոփաբերան,
ցոփոնի,
ցոփիճանել,
ցոփիճնբաց
ՑՏԻԼ
(ցետել, ցիտ)
«պատառոտել, բզկտել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *skei-d-
«կտրել, անջատել»
(անմիջական նախաձեւ՝ *sk'id-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցտումն,
դանակացիտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
chidati «ճեղքում է, կտրում է»
հուն.
σχίζω «ճեղքել, բաժանել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 455-456
ՑՒԱԳԵԱԼ
«՞»
Անստույգ (թերեւս)
ուղղելի է ցաւագնեալ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 465
ՑՐԹԵԼ
«՞»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։