Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 375 / 919
ԽՐՈԽՏ
(խորոխտ)
«խրոխտ, համարձակ, հպարտ, խրոխտություն, համարձակություն, հպարտություն»
Ծագումն անհայտ է (՞)
(իրանականա՞ն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խրոխտանալ,
խրոխտումն,
խրոխտաձայն,
դիւախրոխտ,
ճխախրոխտ
ԽՐՈՒԱՆԴԵԼ
«կարկատել»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խրուանդիչ
ԽՐՈՒԿ
I
«մի տեսակ կոտեմ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ker-
«բուսանվանական արմատ»
կազմված է -ուկ բուսանվանակերտ վերջածանցով
կազմված է -ուկ բուսանվանակերտ վերջածանցով՝ խր- անծանոթ արմատով, որ կարող է գալ հնդեւրոպական *ker- բուսանվանական արմատից։
ԽՐՈՒԿ
II
«կինաբարիս, կարմիր ներկ»
Բնաձայն (թերեւս)
խրուկ բուսանվան հետ շփոթելու արդյունք։
ԽՕԼՆՋԱՆ
(խտռնջան, խօլնճան, հաւլիճան, խօլջնան, խտլջնան)
«հնդկական մի բույս»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. xavlinjān
Աղբյուր՝ թրք. haulican
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 433
ԽՕԼՕՐԱ
«լվադեղ, դեզինտերային լվախոտ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբերեն (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
ԾԱԲԼԻ
(ծապլի, ծաքիլ, ծապռի)
«շագանակ»
(բրբ.)
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. cabli
ԾԱԳ
(-ի, -աց)
(*ծայգ)
«ծայր (սկիզբ, վերջ)»
(բրբ. «ծլել»)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'ogh-
«ցից, սյուն, ճյուղ, թուփ»
*ծայգ ձեւը, որից ծագում են բարբառային շատ ձեւեր, կարող է գալ *g'ēi- «ծլել» ձեւից (*g'əi-gh-՞):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծագել,
ծագումն,
արեգակնածագ,
լուսածագ,
լուսածագիլ,
հանկարծածագ,
բոցածագումն,
երագածագ,
երկնածագ,
ինքնածագ,
կորածագ,
չորեքծագեան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդեւր.
kag «սեպ»
հ. վ. գ.
kegil «ցից, սյուն, փայտե մեխ»
լիտվ.
žagaras «ճյուղոտ»
լիտվ.
žagrė «խոփ»
Մատենագիտություն
Pok. IEW 354
ԾԱԹԻՐԱՅ
«՞»
Փոխառություն
Աղբյուր՝ ասորերեն (՞)
Ըստ ձեւի կարող է ծագել ասորերենից:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։