Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 373 / 764
ԿՈՌՈՒՂԵԼ
(ԲՀ)
«կամենալ»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ։ Ծագումն անյայտ է։
ԿՌՓԵԼ
«դնել, հաստատել»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
ԿՌՕՃ
«մի զետեղարան»
Ծագումն անհայտ է
Անստույգ նշանակությամբ բառ
ԿՍՆԵԼ
(կըսնել)
«կաթկթել»
Ստուգաբանություն
Սխալագրություն կլանել բայի, որ բերված է որպես կայլակել բառի բացատրություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 674;
Ամալյան, ԲՀ 385
ԿՍԱԿ
«կտակ․ դաշնագիր․ ուխտ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. gitāk
Աղբյուր՝ արամ. getā
«կտակ»
Փոխառություն իրանական աղբյուրից
ԿՍԱՊ
«մի խմորեղեն, լցոնով ձուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *kutāp
Աղբյուր՝ պ. kudab
Փոխառություն իրանական աղբյուրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 674-675
ԿՍԱՒ
(-ոյ)
«վուշ, վուշից պատրաստված կտոր, կտավից հագուստ, պարան, կտավեղեն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
կուտ բառից (տե՛ս), որը տարածվել է ողջ Առաջավոր Ասիայում եւ Եւրոպայում՝ տալով զանազան ածանցյալներ։ Հայտնված է նաեւ հակառակ կարծիքը, ըստ որի բոլոր ձեւերի աղբյուրն է սումեր. gada, որից՝ ակկադ. kitū(m), սրանից էլ մյուս ձեւերը․ սակայն այս ձեւերից ոչ մեկը հայերենի ձեւը չի բացատրում՝ ասոր. gəttau «բամբակ» ձեւը ոչ թե ակկադերենից է (Von Soden, AHW 1, 495), այլ հայերենից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կտաւագործ,
կտաւավաճառ,
կտաւեայ,
կտաւի,
կտաւեղէն,
կտաւատ,
հատկտաւ,
կտաւագործութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
սումեր.
gada
ակկադ.
kitū(m)
ասոր.
gəttau «բամբակ»
Մատենագիտություն
H. AG 360;
Աճ. ՀԱԲ 675-676;
Von Soden, AHW 495
Տե՛ս նաեւ
ԿՍՏԵԼ
«պատառոտել, ցտել, կետ-կետ նշաններ դնել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geid-
«ծակել, խուտուտ ածել»
(անմիջական նախաձեւ՝ *gid-)
արմատից․ հմմտ. հայ. կետ, կծանել, հ. խլ. citla, հ. վ. գ. kizzilōn «խուտուտ ածել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կստել (կստոտ),
կտկտել,
կուտկուտիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
կետ
հայ.
կծանել
հ. խլ.
citla
հ. վ. գ.
kizzilōn «խուտուտ ածել»
ԿՏԻՆ
«շերտավոր պատյանով մի խեցեմորթ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κτενες
Մատենագիտություն
H. AG 360;
Աճ. ՀԱԲ 677
ԿՏԻՏ
I
«խուզարկություն, փնտռտուք, պրպտում»
Ստուգաբանություն
Կրկնավոր կազմություն՝ *կետ- կամ *կուտ- արմատից, որոնցից առաջինը հազիվ թե կապ ունենա կետ «կետ» արմատի հետ։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։