Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 372 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԼՈՒՐՋ
-ի, -աց
«պարզ, բաց, բաց-կապույտ, պայծառ, ուրախ, զվարթ, պայծառամիտ, արթուն, զգոն, սթափ, լուրջ»
Անստույգ
Լուրթ արմատի տարբերակը. հազիվ թե կապված լինի հնդեւրոպական *lenk- (այստեղից՝ լոյս) եւ *k'leu- «ողողել, մաքրել» (հմմտ. գոթ. hlūtrs «լուսավոր, մաքուր, պարզ») արմատների հետ: Քանի որ գտնվում է արշալուրջ-ք բառի մեջ, որի առաջին բաղադրիչը (արշա-) իրանական է, հնարավոր է լուրջ-ը նույնպես իրանական ծագում ունենա:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լրջանալ,
լրջամտանք,
լրջմտութիւն,
լրջմիտ,
լրջամիտ,
արշալուրջք
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
hlūtrs «լուսավոր, մաքուր, պարզ»
Տե՛ս նաեւ
ԼՈՒՑԱՆԵԼ
(լոյց-)
«վառել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *leuk-
«լուսավորել, լուսավոր»
(անմիջական նախաձեւ՝ *louks կամ *leuk-k'-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լուցկի,
լուցուն,
լուցումն,
ճրագալոյց,
կրակալոյց,
ջահալուցութիւն
Նոր՝
լուցափայտ
լուցափայտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
lougazzen, lohazzen «բոցավառվել, այրվել»
խեթ.
lukkāi «վառել, կացնել»
Մատենագիտություն
H. AG 455;
Աճ. ՀԱԲ 296
Տե՛ս նաեւ
ԼՈՒՔ
I
«հանգստացուցիչ մի բուժահեղուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. lu‘ūq
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 305
ԼՈՒՔ
II
(լօք, լոք, լաք, լէօք)
«մի տեսակ խեժ, ներկանյութ, լայքա»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. luk
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 305
ԼՈՒՔ
«իսկույն, իսկույնեթ, անմիջապես»
Ծագումն անհայտ է
ԼՈՒՖ
«դդմազգի մի բույս»
Ստուգաբանություն
ԼՈՒՖԱԿ
(լուպակ)
«մի դեղաբույս»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. labax
(թերեւս)
ԼՈՒՖԱՃ
«մորմազգի մի բույս, մանրագոր»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. luffāh
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 305
ԼՈՔ
I
«մի ձուկ՝ լոքո»
Ծագումն անհայտ է
ԼՈՔ
II
(լոգ-)
«արհամարհանք, բամբասանք»
Անստույգ (թերեւս)
թերեւս լուտ-անք բառի աղավաղված ձեւը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լոքանք,
լոգանք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 305
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։