Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 372 / 919
ԽՈՒՆՁԱՆՆ
(-ունք)
«սրնքոսկր, ողնք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«պտտել, ծռել»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *(s)ker- «պտտել, ծռել» արմատի հետ:
ԽՈՒՆՏԱԼ
(խոնթալ, բրբ. խունդալ)
«մռմռալ, ծամելու ձայն հանել»
Բնաձայն
Բնաձայնական կազմություն:
ԽՈՒՇՈՓ
«կուչ գալը, կծկում, քառամում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կնճռոտվել, կուչ գալ»
*k > *kh անցումով
Թերեւս կապ ունենա հնդեւրոպական *(s)ker- «կնճռոտվել, կուչ գալ» արմատի հետ՝ *k > *kh անցումով:
ԽՈՌՈՎ
«խռովք, շփոթություն, կռիվ, պատերազմ, խռով, խռովված, շփոթված»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)krāu-
«դիզել, կուտակել»
Աղբյուր՝ վրաց. xrv, xrova, xroba
(հազիվ թե)
«ռհմակ, հոտ, բազմություն»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *(s)krāu- «դիզել, կուտակել» արմատի հետ. հմմտ. լիտվ. kraũti «իրար վրա դնել, դիզել, կուտակել», krūvà «կույտ»։ - Ջահ.: Աճառյանը (ՀԱԲ 2, 426) բխեցնում է «կովկասյան» (իմա՝ քարթվելական, հատկապես վրացական) աղբյուրից՝ մատնանշելով վրաց. xrv, xrova, xroba «ռհմակ, հոտ, բազմություն» բառը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խռովել,
խռովութիւն,
խռովական,
խռովիչ,
խռովուտ,
խռովարար,
անխռովութիւն,
խռովայոյզ,
խռովկան
Նոր՝
խռովկոտ, խռովուկ, խռովխոտ
խռովկոտ, խռովուկ, խռովխոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
kraũti «իրար վրա դնել, դիզել, կուտակել»
լիտվ.
krūvà «կույտ»
Մատենագիտություն
ՀԱԲ 426
ԽՈՌՈՒԿ
«կաղամբազգի մի բույս»
(բուսանվանական)
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կտրել, հատել»
(անմիջական նախաձեւ՝ *khōr-s-)
Կազմված է բուսանվանակազմիչ -ուկ ածանցով՝ խոռ- (խոռ՞ռ, խի՞ռ) անծանոթ արմատից. հնարավոր՞ է արդյոք վերջինիս կապը *(s)ker- «կտրել, հատել» արմատի *kh-ով եւ *-s ածականով տարբերակի հետ (*խոռ- < *khōr-s- կամ խիռ < *khēr-s-). հմմտ. հուն. κορσοω «խուզել», մ. իռլ. կիմր. corr «նվազ, հյուծված, գաճաճ», խեթ. karš, karšciā «կտրել, հատել»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κορσοω «խուզել»
մ. իռլ.
corr «նվազ, հյուծված, գաճաճ»
կիմր.
corr «նվազ, հյուծված, գաճաճ»
խեթ.
karš, karšciā «կտրել, հատել»
ԽՈՊ-
«խռռալը»
Բնաձայն
Բաղադրություններ՝ խոպոտ, խոպող: Բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոպոտ,
խոպող
ԽՈՍԱՓՈՒԼ
«գանձապահ, ոսկեպահ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. χρυσοφύλαξ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 427
ԽՈՍՈՒԿԵՓԱՂ
(խոսոփիայլ, խոսեփայլ. սխալմամբ խոռուկեփաջ)
«ոսկեգլուխ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. χρυσοκέφαλος
սխալմամբ խոռուկեփաջ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 427
ԽՈՏԻՇ
«սթեր, ասարոն, հոռոմ»
Փոխառություն
բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։