Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 371 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 302, սյունակ 1 Էջ 302
ԼՈՒՍԱՆ (-ունք) «լուսան (կենդանի)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *leuk- «լուսավոր(ել)» (անմիջական նախաձեւ՝ *louk-) արմատին զուգահեռ
արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. λυγξ
հ. վ. գ. luhs
լիտվ. lúšis
ռուս. рысь «լուսան»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 303; Pok. IEW 690
Էջ 302, սյունակ 1 Էջ 302
ԼՈՒՍԻՆ (-ոյ, -ի, -ից) «լուսին»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *leuk- «լուսավորել, լուսավոր» (անմիջական նախաձեւ՝ *leuke-no-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լուսնակայ, լուսնակ, լուսնապաշտ, լուսնոտ, լուսնտփիլ, լուսնեակ, լուսնաւոր, լուսնել, ենթալուսնեայ, միջնալուսին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. rōcana «լուսավորող»
լատ. luna «լուսին, լուսաստված»
ռուս. луна «լուսին»
Մատենագիտություն
H. AG 453; Ջահ. ՀԼՊ 136
Տե՛ս նաեւ
Էջ 303, սյունակ 1 Էջ 303
ԼՈՒՄՆ (լուսունի) «աչքի բիծ, ակնաբիծ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *leuk- «լուսավորել, լուսավոր» (անմիջական նախաձեւ՝ *luk'on-)
որից նաեւ՝ լոյս, լուսին
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լնագույն, լսնաձեւ, լսնանալ, լսնիլ, հաւալուսն
Էջ 303, սյունակ 1 Էջ 303
ԼՈՒՄՆԱԲԱՍ (°) «կոճապղպեղ»
Ծագումն անհայտ է
Էջ 303, սյունակ 1 Էջ 303
ԼՈՒՍՏԵՐ (լուստեր նյութից կապակցության մեջ)
Ծագումն անհայտ է
Էջ 303, սյունակ 1 Էջ 303
ԼՈՒՏ «մոտ-ի ձեւափոխված կրկնորդը»
Ստուգաբանություն
մոտալուտ բառի մեջ
Էջ 303, սյունակ 1 Էջ 303
ԼՈՒՏԱՍ (լոտաս, լաւտաս, լօտաս, ղովտոս (սխալմամբ՝ պղովտոս, պրանթոս, պրոտոս)) «լոտոս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λωτός
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 303
Էջ 303, սյունակ 1 Էջ 303
ԼՈՒՐ I -ոյ «լսելը, լսողություն, համբավ, քարոզ, ձայն, հնչյուն, հնազանդություն, լսելի բան, լուր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kleu- «լսել» (անմիջական նախաձեւ՝ *kluro-)
որտեղից նաեւ լու, լսել, լուռ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լրտես, լրտեսել, անլուր, ականջալուր, դիւրալուր, դժւարալուր, չլուր
Նոր՝
լրաբեր, լրագիր, լրագրային, լրագրավաճառ, լրագրող, լրագրել
Մատենագիտություն
H. AG 453; Աճ. ՀԱԲ 306-307
Էջ 303, սյունակ 1 Էջ 303
ԼՈՒՐ II «հասարակ, սոսկական, լոկ, միայն, միայն թե»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *leu- «անջատել, քակել» (անմիջական նախաձեւ՝ *lu-tro-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. λυτρον «փրկագին»
հ. խլ. lauss «ազատ, արձակ»
թոխ. A lo «անջատ, բաժան»
թոխ. B lau «անջատ, բաժան»
Էջ 303, սյունակ 1 Էջ 303
ԼՈՒՐԹ (լուրթն-) «պարզ, բաց, պայծառ, բաց կապույտ, մուգ, մութ»
Ստուգաբանություն
Ակնհայտորեն կապված է լուրջ արմատի հետ (տե՛ս):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լրթանալ, լրթնատեսիլ, լրթալոյս, լրթագոյն
Տե՛ս նաեւ