Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված
· Էջ 37 / 318
ԲԵԿԱՐ
(պեկար, բրբ. բեգար)
«հարկ, բեգար, հարկադիր, ձրի աշխատանք»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պ. bēgār
նոյն աղբիւրից է վրաց. begala-ն, որ Աճառյանը (ՀԱԲ 1, 437) համարում է հայկական փոխառութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
begala
Մատենագիտություն
ՀԱԲ 437
ԲԵՂԿԵԼ
«նեղել, տառապեցնել. վշտակցել (՞)»
(բբ)
Ծագումն անհայտ է (՞)
հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *bhel-eu- «խփել, թուլացնել, հիվանդացնել» հիմքի հետ՝ *bhel-u- > բեղզ, որից բարբառային խլացմամբ բեղկ (՞).
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
balwjan «նեղել տառապեցնել, չարչարել» ((՞))
ԲԵՂՈՒՆ
I
(<i>-ոյ</i>)
«պտուղ, բերք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhel-
«փչել, ուռցնել, բխել, հորդել, առատ լինել»
հմմտ. հայ. բեղմն, հուն. φαλλός, φάλης, առնանդամ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեղնաւոր,
բեղնաւորել,
բեղնաւորութիւն,
անբեղուն,
անբեղնաւոր,
տար(ա)բեղուն,
բեղն,
բազմաբեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
բեղմն
հուն.
φαλλός, φάλης «առնանդամ»
Մատենագիտություն
Pok. IEW 120
ԲԵՆԱԶՆ
«դպիր (°?) կամ «վարդապետական, բեմական»»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ: Ծագումն անհայտ է:
ԲԵՍՏ
«մած, -կապ (°?)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhendh-
«կապել»
(անմիջական նախաձեւ՝ *bhendh-to)
Կապ ունի՞ արդեօք հնդեւրոպական *bhendh- «կապել» արմատի հետ, հնչիւնապէս հնարաւո՞ր է արդեօք *bhendh-to > բեստ. *bhendh-ը հայերէնում տալիս է պինդ, իսկ *dh-t կապակցութեան՝ -st-ի փոխվելու մասին հաւաստի տուեալ չկա:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաստաբեստ,
հաստաբեստագոյն,
հաստաբեստել
ԲԵՒԵԿՆ
(պեւեկն, բեբեկ, բիբկան)
(պեւեկն, բեբեկ, բիբկան)
«բեւեկնի ծառի պտուղ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեւեկնի
ԲԵՒԵՌ
(-ի, -աց)
«գամ, մեխ, բեւեռ, շրջանակի կենտրոն»
Ծագումն անհայտ է
տեսնել *bhe-bher-s- (կրկնավոր) կամ *bhi-bher-s- (*bhi- նախածանցով եւ *bher- «ծակել»՝ *-s աճականով) կազմություն, թեեւ բարբառներում կան *բեբեռ եւ *բեւեռ (*բիբեռ եւ բիւեռ) «գամ, մեխ» տիպական ձեւեր
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեւեռել,
բեւեռակապ,
բեւեռայինդ,
բեւեռիչ,
բեւեռաստղ,
բեւեռաքաշ,
ոսկեբեւեռ,
բեւեռագիր,
բեւեռագրական,
բեւեռագրություն,
բեւեռախույզ,
բեւեռային,
բեւեռագետ
ԲԷԼ
«կնքահայր»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հ. ֆր. baile
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 446
Տե՛ս նաեւ
ԲԷՃ
(-ի, -աց)
(բէջ)
«թիկունք, կռնակ»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ վրաց. beji
(թերեւս)
«ուսոսկր»
Փոխառության աղբյուր՝ չեչ.-ինգ. buk
(թերեւս)
«մեջք, թիկունք»
կովկասյան աղբյուրից՝ վրաց. beji «ուսոսկր» (Աճառյանը, ՀԱԲ 1, 446 համարում է հայերենից փոխառյալ), այլեւ, թերեւս, չեչ.-ինգ. buk «մեջք, թիկունք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 446
ԲԵՏ
(բեր)
«մեծ, հաստ»
(ԲՀ եւ բբ.)
Ծագումն անհայտ է (թերեւս)
հնագույն վկայությունը թերեւս սեպագիր Bittiariga տեղանվան մեջ (հետագա Բբ-առիճ «մեծ Առիճ»):
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։