Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«կապ» որոնման արդյունք՝ 1109 բառահոդված · Էջ 37 / 111
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 318, սյունակ 1 Էջ 318
ԽԱՍՐՏԻ (բբ) «հժարությամբ, դիտմամբ, մտադրությամբ»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ արաբ. qasdi (թերեւս) «դիտմամբ»
ժողովրդական ստուգաբանությամբ կապված հայ. սրտի ձեւի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 338
Էջ 319, սյունակ 1 Էջ 319
ԽԱՏԽԱԼ «լուսնասերմազգի մի բույս» կամ, թերեւս, «առյուծախոտ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
եթե կապ չունի պ. xatmxālī, xatuxālī «խայտաբղետ, գույնզգույն» բառի հետ. ընդ որում արաբ. ծագման xatm-ը նշանակում է «բաղբջուկ, սիրիական վարդ»
Էջ 319, սյունակ 1 Էջ 319
ԽԱՐԱՄ «հալվածքի մնացորդ»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *ker- «կեղտագույն, գորշագույն» (անմիջական նախաձեւ՝ *ker-/*k'er-)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *ker-/*k'er- «կեղտագույն, գորշագույն» արմատի հետ... Քիչ հավանական է կապը նաեւ խարել «այրել, դաղել» բայի հետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. kardama «կեղտ, աղբ»
հ. վ. գ. uoz
հ. սաքս. hrot «մուր, մրուր»
Տե՛ս նաեւ
Էջ 320, սյունակ 1 Էջ 320
ԽԱՐԱՏԻԼ «կարծրանալ (մորթի մասին)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kar- «պինդ, կարծր» *k/kh անցմամբ
Եթե կապ չունի խարել «այրել, դաղել» արմատի հետ, ապա ծագում է հնդեւրոպական արմատից:
Էջ 320, սյունակ 1 Էջ 320
ԽԱՐԴԱԽ (-ի, -աց) «խարդախ, խաբեբա, նենգ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս կապ ունի խարդաւ, խարդաւան ձեւերի հետ, որոնց ծագումը նոյնպէս չի պարզված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարդախել, խարդախութիւն, խարդախիչ, խարդախալի, անխարդախ
Էջ 320, սյունակ 1 Էջ 320
ԽԱՐԴԱՒ(ԱՆ)ԵԼ «խաբել, մոլորեցնել, խաբելով պղծել, խաբելով գցել»
Անստույգ (թերեւս)
Թերեւս կապ ունի խարդախ ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարդաւանութիւն, խարդաւանակ, խարդաւանք, խարդաւտութիւն
Էջ 321, սյունակ 1 Էջ 321
ԽԱՐԽԱՓ «խարխափ, խարխափում»
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «պտտել, ծռել»
հ.-ե. արմատ՝ *kap- «բռնել»
Պատկերաւոր՝ բնաձայնականին մոտ, կազմութիւն՝ *խարխ- արմատից -ափ ածանցով (հմմտ. սարսափ) կամ *խափ արմատի կրկնութեամբ։ Քիչ հաւանական է առաջին դէպքում կապել հնդեւրոպական *(s)ker- «պտտել, ծռել», երկրորդ դէպքում՝ *kap- «բռնել» արմատի հետ՝ *k/kh անցմամբ (*krk/*khrkh + -ափ) եւ *kap-/*khap-։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 346
Էջ 322, սյունակ 1 Էջ 322
ԽԱՐՁ (-ի, -ից) ((խարջ), -ճունք, -ճանք) «եղեգնուտ, շամբ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ker- «ծառանուանական արմատ»
Քիչ հաւանական է կապը հնդեւրոպական *ker- ծառանուանական արմատի հետ, որտեղից պրուս. kirno «թուփ», kirnis «ճահճուտ», լիտվ. kìrna «ջրասոյզ ծառ», kirba «ճահիճ», ռուս. корень- «արմատ», այլեւ հուն. κρανος, լատ. cornus «հոնի ծառ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարճի
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրուս. kirno «թուփ»
պրուս. kirnis «ճահճուտ»
լիտվ. kìrna «ջրասոյզ ծառ»
լիտվ. kirba «ճահիճ»
ռուս. корень- «արմատ»
հուն. κρανος
լատ. cornus «հոնի ծառ»
Էջ 323, սյունակ 1 Էջ 323
ԽԱՐՏԵԱՇ (-ի) «խարտյաշ, շեկ, դեղնակարմիր»
Անստույգ (հավանաբար)
Հաւանաբար կազմւած է *խարտի- հիմքից՝ -աշ ածանցով։ Կապ ունի՞ արդյոք խարել «այրել, դաղել» արմատի հետ (հմմտ. շէկ- շիկանալ)։ Քիչ հաւանական է կապը գոյնանիշ *ker- արմատի հետ, որ նշանակում է մուգ գոյներ։
Տե՛ս նաեւ
Էջ 323, սյունակ 1 Էջ 323
ԽԱՐՏԵԼ (տպագրված՝ խրատել) «հանդիմանել (?)»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *kar- «նախատել, պատժել» *k>kh անցումով
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *kar- «նախատել, պատժել» արմատի հետ՝ *k>kh անցումով։