Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՀԱՆԳՈՒՇ
(յանկուշ)
«զգոյշ, պարկեշտ, ամփոփ, կոկիկ»
Փոխառություն
Թերեւս փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
ՀԱՆՃԱՐ
(ոյ ուշ՝ նաեւ -ի, -ից)
«խելք, իմաստութիւն, հանճար»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական *hančar
ըստ Բոլոնիեզի։ Աճառյանը (ՀԱԲ 3, 41) տալիս է պ. hanjar «կերպ, եղանակ ճանապարհ, ուղի» զուգահեռ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանճարագիտութիւն,
հանճարել,
հանճարեղ,
անհանճար,
անհանճարութիւն,
բազմահանճար,
կորովահանճար,
տղայահանճար,
գերահանճար,
հոգեհանճար
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
hang'r- «մտածել, խորհել, մտածմունք, խորհրդածութիւն»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 530;
Աճ. ՀԱԲ 41
ՀԱՇՏ
«հաշտ, խաղաղասեր»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ մ. պ. āštīh
Փոխառության աղբյուր՝ պ. āšti
Փոխառության աղբյուր՝ ավ. āxšti
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաշտել,
հաշտեցուցիչ,
հաշտութիւն,
հաշտարան,
հաշտարար,
արագահաշտ,
դյուրահաշտ
Մատենագիտություն
H. AG 179, 513;
Աճ. ՀԱԲ 43;
Ջահ. ՀԼՊ 530
ՀԱՇՏԱԴՐԱՄ
«ութ դրամանոց»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պ. hašt
«ութ»
Փոխառության աղբյուր՝ պ. diram
«դրամ»
Մատենագիտություն
H. AG 264;
Աճ. ՀԱԲ 44
ՀԱՐԱԶԱՏ
(-ի, -աց, ուշ նաեւ՝ -ից)
«հարազատ, ազգակից»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական մ. պ. *haδazat < *haδazata
«համածին»
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հարազատութիւն,
անհարազատ
Նոր՝
հոգեհարազատ
հոգեհարազատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
haδōzāta
Մատենագիտություն
H. AG 180;
Աճ. ՀԱԲ 55
ՀԱՐԱԿԱՇ
(-ի, -աց)
«վարուցանքի կիսովի ընկեր, կիսարար»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական hadakaš
իրանական աղբյուրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 55;
Ասատրյան, «Իրան-Նամե» 22-23, 42
ՀԱՐԵՒԱՆ
«հարեւան, դրացի»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
Փոխառության աղբյուր՝ մ. պ. haδ-
(բուն աղբյուրը չի հավաստված)
«միասին»
Փոխառության աղբյուր՝ ավ. haδa-
(բուն աղբյուրը չի հավաստված)
«միասին»
Փոխառության աղբյուր՝ պ. avan
(բուն աղբյուրը չի հավաստված)
«ավան»
իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած: հմմտ. մ. պ. haδ-, աւ. haδa- «միասին» եւ հայ. (-հրան.) -եւան (իջեւան, օթեւան), պ. avan «աւան»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 57
Տե՛ս նաեւ
ՀԱՐԹ
(-ի, -ից)
«հարթ, հավասար, ուղիղ»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *plat-
(անմիջական նախաձեւ՝ *plet-)
Փոխառության աղբյուր՝ իրանական (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
Փոխառության աղբյուր՝ ավ. pərəθu
(բուն աղբյուրը չի հավաստված)
«լայն»
իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած: հմմտ. աւ. pərəθu «լայն» եւ հ. հնդկ. prthu- «լայն, ընդարձակ» բառերը, որոնք ծագում են հնդեւրոպական *plat- *plet- արմատից, որտեղից հայ. լայն (<*pləteno):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հարթութիւն,
հարթաբարյատակ,
հարթիկ,
անհարթ,
անհարթութիւն,
միահարթ,
դաշտահարթ,
երկնահարթ,
սարահարթ
Նոր՝
հարթաչափ, հարթաչափութիւն, հարթավայր, հարթաքանդակ
հարթաչափ, հարթաչափութիւն, հարթավայր, հարթաքանդակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
prthu- «լայն, ընդարձակ»
Տե՛ս նաեւ
ՀԱՐԻՒՐ
(-ոյ)
(հարեւր)
«հարյուր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ar-
«հարմարեցնել»
(անմիջական նախաձեւ՝ *ari-tro-)
«հարմարեցնել» արմատից: հմմտ. հ. անգլ. rim «թիւ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հարիւրավոր,
հարիւրապետ,
հարիւրամեայ,
հարիւրերորդ,
հարիւրորդ
Նոր՝
հարիւրամեակ, երկհարիւրամեակ
հարիւրամեակ, երկհարիւրամեակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
rim «թիւ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 113, 158
Տե՛ս նաեւ
ՀԱՒԱԺԻՊԱԿ
(հաւաճիպա)
«շիխար»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պ. havajuva
«սնդիկ, ժիպակ»
աղբյուրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 67
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։