Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՀԱՐԱՎՈՒՆՔ
(բ. հարմունք)
«վարուցանք, արտ, սերմ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ar(ə)-
«վարել»
(անմիջական նախաձեւ՝ *arəu-)
«վարել» արմատից, որտեղից նաեւ արատ. հմմտ. լատ. arvus «վարել», arvum «արտ», կիմր. erw «դաշտ»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
arvus
«վարել»
լատ.
arvum
«արտ»
կիմր.
erw
«դաշտ»
Մատենագիտություն
Pok. IEW 63;
Ջահ. ՀԼՊ 113;
Աճ. ՀԱԲ 57
ՀԵՍՍՈՒԿ
(յեսսուկ, յեսմիկ)
«ճարճրուկ, ասորեակ (բոյս)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pek-
«բուրդ կամ մազ գզել»
(անմիջական նախաձեւ՝ *pekmo-)
(ճարճրուկը մազոտ ցողուն ունի)՝ բուսանուանականակազմ -ուկ ածանցով. *pekmo-ի համար հմմտ. պ. pasm «բուրդ»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
pasm
«բուրդ»
ՀԵՐՈՍ
«հերոս, դյուցազն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἥρως
միջնորդված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հերոսաբար,
հերոսական,
հերոսամարտ,
հերոսութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 88
ՀԻՒՍՆ
(-ան, -ունք)
(հետան)
«հիւսն, փայտագործ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
կապուած հիւսել արմատի հետ։ Իմաստային զարգացման համար հմմտ. լատ. texo «հիւսել»...
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հիւսնել,
հիւսնութիւն,
հիւսնական,
հիւսնոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
texo
«հիւսել»
ՀՄՔՏԱԼ
«արհամարհել, ծաղրել, «հոխորտալ (՞)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՀՈՎ
(-ոյ, այլեւ` -ուց)
«հով, հովանի, քամի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pu-
«փչել, ուռչել»
(անմիջական նախաձեւ՝ *pou- *p(h)u-)
արմատից. հմմտ. հայ. հեւալ, հոգ, հոգի, փուք, փչել
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հովանալ,
հովանի,
հովանաւոր,
հովանոց,
հովասուն,
հովահար,
քաջահով,
զով,
զովանալ,
զովացութիւն,
զովամարմին,
հովեկ,
հովհար,
հովանոցաձեւ,
զովաշունչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
հեւալ
հայ.
հոգ
հայ.
հոգի
հայ.
փուք
հայ.
փչել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 115-116
ՀՈՒՄԵԼ
(հմել, հմուլ, խմել, խմէլ)
«գայլուկ»
(բբ)
Ստուգաբանություն (փոխառություն)
Հայերենի տարբերակները թերեւս տարբեր աղբյուրներից են:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 122
ՀՕՊՕՏ
«մի դեղաբույս»
(բուսաբանություն)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառյանը (ՀԱԲ 3, 138) հնարավոր է համարում նույնացնել հոտոտ-ի հետ:
Մատենագիտություն
ՀԱԲ 138
Տե՛ս նաեւ
ՁԱՅՆ
(-ի, -ից)
«ձայն, եղանակ, բառ, լեզու, խօսք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'huen-
«հնչել»
(անմիջական նախաձեւ՝ *g'hunii-)
արմատից
Աճ. ՀԱԲ 3, 144 (կասկածելի է համարում)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձայնել,
ձայնակից,
բարձրաձայն,
ձայնաւոր,
ձայնատու,
ձայնատուր,
ձայնարկու,
ձայնալար,
ձայնագիր,
ձայնագրութիւն,
ձայնաւոր,
բառաձայն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ.
ze
«ձայն»
հ. սլ.
zvaneti
«հնչել»
ռուս.
звенеть
«հնչել»
Մատենագիտություն
Pok. IEW 490;
Ջահ. ՀԼՊ 129;
Աճ. ՀԱԲ 144
ՁԱՒԱՐ
«կորկոտ, աղացած հացահատիկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ieu-
«հացահատիկ»
(անմիջական նախաձեւ՝ *iuo-, *ieuo-)
հիմքից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զարեձաւար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
yava-
«հացահատիկ, գարի, կորեկ»
լիտվ.
javai
«հացահատիկ»
*i > *j > ձ անցման համար հմմտ. ձեզ, ձու
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 147
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։