Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված
· Էջ 37 / 466
ԱՍԵՂՆ
(ասիղն, ասեղ, ասեխ), -ասդան, -դունք
«ասեղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ak'-
«սուր»
(անմիջական նախաձեւ՝ *ak'i-l-ōn-)
Բաղադրութիւններ...
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասեղնագործ,
ասեղնակար,
ասղնագործ,
ասեղնակերպ,
ասղնեգործ,
ասեղնաձեւ,
ասղանի,
ասեղնաւոր,
ասղենի,
ասղնագործութիւն,
ասղնանի,
ասեղնակարկատ,
ասղնաբոռոպ,
ասղանեբոռոպ,
ասղնածեծ,
ասղնաչափ,
ասղնեայ,
ասղաբան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
egle «քիստեր» (հզն.)
հ. ալ.
osla
ռուս.
оселок «սրոց, հեսան»
հուն.
άχίς «ծայր»
լատ.
aciēs «ծայր, սայր»
Մատենագիտություն
H. AG 421;
Աճ. ՀԱԲ 268
ԱՍԼԻ
«արմատ կապած, արմատավոր (բույս)»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. aslī
«արմատական, արմատավոր»
Աղբյուր՝ արաբ. asl
«արմատ»
Մատենագիտություն
Ջահ. ՊԲՀ 89
ԱՍԿՆ
«սուտակ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *as-
«վառ(վել)»
(անմիջական նախաձեւ՝ *az-g-)
քիչ հաւանական է բխեցումը հնդեւրոպական *az-g-ից՝ *as- «վառ(վե)լ» արմատից (Աղայան, ԲՍՀ 29). այս *azg-ից կան միայն «մոխիր» իմաստով բառեր, իսկ «փայլել, շողալ» իմաստը չկա:
ԱՍՈՐԵԱԿ
(ասորեկ, սորեկ)
«մի բույս՝ ճարճրուկ, ճարճիր»
Անստույգ
Կապ ունի՞ արդեօք ասորի բառի հետ, թե՞ նմանեցուած է նրան ժողովրդական ստուգաբանութեամբ:
ԱՍՈՒՊ
«ասուպ, թռչող աստղ, ընկնող աստղ»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *k'eu-
«լուսավորել, լուսավոր»
(անմիջական նախաձեւ՝ *k'u-b-)
Քիչ հաւանական են ինչպէս բնիկ հնդեւրոպական ծագման՝ *k'u-b-` *k'eu- «լուսաւորել. լուսաւոր» արմատից՝ ան- նախահաւելուածով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասուպագիտութիւն,
ասուպային,
ասուպաւոր
ԱՍՊ-
(բաղադրութիւնների կազմում)
«ձի»
Փոխառություն
Աղբյուր՝ աւ. aspa
Աղբյուր՝ պ. asb
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
աւ.
aspa
պ.
asb
Մատենագիտություն
H. AG 108;
Աճ. ՀԱԲ 270
ԱՍՊԱԶԷՆ
(-ի, -աց)
(ասպիզէն)
«ձիու հանդերձանք»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. asp
«ձի»
Աղբյուր՝ մ. պ. zēn
«զէն»
Փոխառութիւն իրանական աղբիւրից` մ. պ. asp > հայ. ասպ- «ձի» եւ zēn > հայ. զէն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապազինել
Մատենագիտություն
H. AG 108;
Աճ. ՀԱԲ 270
ԱՍՊԱԿԱՆԻ
-եաց
«որսորդ»
Փոխառություն
Փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի ճշտուած:
ԱՍՊԱՀԱՊԵՏ
«զօրապետ, սպարապետ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. spāhpat
Աղբյուր՝ պ. sipahbad
Աղբյուր՝ պ. ispahbad
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
spāhpat
պ.
sipahbad
Մատենագիտություն
H. AG 271;
Աճ. ՀԱԲ 271
ԱՍՊԱՃԱՐԱԿԱԿԱՆ
«հովուական, վաշկատուն, թափառական»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *asp(a)čarakakān
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Մատենագիտություն
H. AG 108;
Աճ. ՀԱԲ 272
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։