Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 369 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 301, սյունակ 1 Էջ 301
ԼՈՏԻԿԱՐԵԼ (դատիկարել) «շատախօսել, լեզուանի լինել» (ԲՀ)
Անստույգ
ձեռագրական շատ տարբերակներով
Էջ 301, սյունակ 1 Էջ 301
ԼՈՐ «փասիանների կամ սիրամարգների ընտանիքին պատկանող մի թռչուն՝ լոր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *lā-, *lē- «բնաձայնական արմատ» (անմիջական նախաձեւ՝ *lo-) տարբերակ
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *loro- ձեւից, որի *lo- արմատը հաւանաբար *lā-, *lē- բնաձայնական արմատի տարբերակն է. (հայ-հունական զուգաբանութիւն)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. λαρος «որոր»
Մատենագիտություն
Pok. 650; Աճ. ՀԱԲ 297-298
Էջ 301, սյունակ 1 Էջ 301
ԼՈՐՁՆ (-ին, -ունք, -անց, ուշ՝ լորձ, -ոյ, լորձիք) «լորձ, լորձունք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)lend(h)- «սահել» ոչ ռնգական ձեւ
հ.-ե. արմատ՝ *(s)leu- «թոյլ կախուել, թոյլ» *-r- ածանցով
թերեւս բնիկ հնդեւրոպական ծագման, բայց բուն աղբիւրի վերականգնումը առայժմ քիչ արդիւնաւէտ է. եթէ հնարաւոր է վերականգնել *(s)lend(h)- «սահել» արմատն (Pok. IEW 1, 901), ապա թերեւս կարելի է բխեցնել ոչ ռնգական ձեւից. Աճառեանը (ՀԱԲ 2, 298) հայերենից է բխեցնում վրաց. lorco «լորձանյութ» բառը, բայց քարթվելագէտները (տե՛ս Климов, ЭСКЯ 189) փորձում են վերականգնել *porco «լորձ, լորձունք» քարթվելական արմատը եւ lorco-ն կապել նրա հետ։ Քիչ հաւանական է կապ տեսնել հնդեւրոպական *(s)leu- «թոյլ կախուել, թոյլ» արմատի հետ, որտեղից *-r- ածանցով՝ մ. վ. գ. slier (<*sleura) «տիղմ, կաւ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լորձնային, լորձնատեսակ, լորձնատեսակութիւն
Նոր՝
լորձնաթաղանթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. lumbricus «ճիճու» (<*lonabr-īko)
վրաց. lorco «լորձանյութ»
մ. վ. գ. slier «տիղմ, կաւ» (<*sleura)
Մատենագիտություն
Pok. IEW 901; Աճ. ՀԱԲ 298; Климов, ЭСКЯ 189
Տե՛ս նաեւ
Էջ 301, սյունակ 1 Էջ 301
ԼՈՐՁԵԼ «ատամներն առնել (թթու բանից)»
Ծագումն անհայտ է
Էջ 301, սյունակ 1 Էջ 301
ԼՈՐՈՒՍ (-ի, -աց) (լորի՞ստ) «երգի՞չ»
Ծագումն անհայտ է
Ըստ Մալխասեանի (ՀԲԲ 2, 209), հնարաւոր է կապը լոռիկ «գնչու, բոշա» բառի հետ։
Մատենագիտություն
Մալխ. ՀԲԲ 209
Էջ 301, սյունակ 1 Էջ 301
ԼՈՐՏ «ծոյլ, թոյլ, հոգնած»
Անստույգ
Հնարաւոր է ծագումնաբանական կապը լորտու բառի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լորտաբա՞ր
Տե՛ս նաեւ
Էջ 301, սյունակ 1 Էջ 301
ԼՈՐՏՈՒ (լուրտ «իժ») «լորտու (կենդանի՝ սողուն)»
Անստույգ
Ըստ Աճառեանի (ՀԱԲ 2, 298) ստուգաբանօրէն կապուած է լորձն բառի հետ (որպէս «լորձնոտ»)։ Բայց հնարաւոր է կապը նաեւ լորտ «ծոյլ, թոյլ, հոգնած» բառի հետ՝ -ու ածանցով. հմմտ. բրբ. լորտուկ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
բրբ. լորտմձուկ «մի խխունջ»
բրբ. լորտուկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 298
Տե՛ս նաեւ
Էջ 301, սյունակ 1 Էջ 301
ԼՈՐՏՔ «անդամալծկում, ջղաձգութիւն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lerd- «ծռել» (անմիջական նախաձեւ՝ *lord-sk-)
բնիկ հնդեւրոպական՝ *lord-sk- ` *lerd- «ծռել» արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
գաել. lurc «կաղ ոտք»
գաել. lorcach, lurcach «կաղ» (<*lord-sk)
հուն. λορδός «կթուած»
հ. վ. գ. lerz, lurc «ձախ»
հ. անգլ. lort «ծուռ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 299
Էջ 301, սյունակ 1 Էջ 301
ԼՈՒ I «լսելի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kleu- «լսել» (անմիջական նախաձեւ՝ *klutos-)
լու < *klutos-
Տե՛ս նաեւ
Էջ 301, սյունակ 1 Էջ 301
ԼՈՒ II (-ոյ, -անք) «լու, մի ձուկ»
Ստուգաբանություն