Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված
· Էջ 369 / 454
ՊՂՆՁ
(-ոյ)
«պղինձ, պղնձի փող, պղնձի կաթսա»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ իրանական (՞)
(մեդերենի՞ց)
Աղբյուր՝ պրս. birinj (՞)
(մեդերենի՞ց)
Փոխառություն իրանական աղբյուրից (մեդերենի՞ց)։ հմմտ. պրս. birinj:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պղնձի,
պղնձագործ,
պղնձահատ,
պղնձաձույլ,
պղնձատ,
պղնձանիզ,
պղնձապատ
Մատենագիտություն
H. AG 331;
Աճ. ՀԱԲ 88;
Ջահ. ՀԼՊ 505
ՊՊԶ-
(-լի)
«լեփ-լեցուն»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pel-
«լի»
կրկնավոր կազմություն
Թերեւս փոխառություն հնդեւրոպական ինչ-որ լեզվից՝ *pel- «լի» (կրկնավոր կազմություն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պպզգուն,
բբդբբզուկ,
պըրբըզման
ՊՊՂ-
«ծանր»
Ծագումն անհայտ է
Աճառյանը (ՀԱԲ 4, 90) պալ բառի հետ միասին հանում է հնդեւրոպական *bal- «ուժեղ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պպղաբար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 90
ՊՂՊՈՒՋ
(պաղպուջ, փղփուջ, բղբուջ, պղպուկ)
«պղպջակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *b(h)(e)u-
«փչել, ուռչել»
(անմիջական նախաձեւ՝ *bul-)
Կրկնավոր կազմություն
Կրկնավոր կազմություն` բնիկ հնդեւրոպական *bul-ից` *b(h)(e)u- «փչել, ուռչել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պղպջակ,
պղպջակել,
պղպջանալ,
փղփջանալ
ՊՃԻՆ
(-ի, -ից)
«զարդ, զարդարանք»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական (՞)
(թերեւս)
փոխառություն իրանական աղբյուրից (հ.-ե. *peik-, *pik- «ներկել, գունավորել, գունավոր»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պճնել,
պճնանք,
պճնապաճոյճ,
պճնատորել,
պճնասեր,
գեղապճնել,
պճնասիրություն
ՊՆԱԿ
(-ի, -աց)
«պնակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. πίναξ, πίνακος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պնակաձեւ,
պնակալեզ
Մատենագիտություն
H. AG 373;
Աճ. ՀԱԲ 92
ՊՆՋԱՆ
«տակառի շրջանակ»
Ստուգաբանություն (թերեւս)
ուղղելի է պնդան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 93
ՊՇԼԻԼ
(պշել)
«հիմարանալ, վարել»
(բարբառային)
Ստուգաբանություն (թերեւս)
պիշ «հառուն, սեւեռուն» արմատից:
Պ(Ո)ԼՈԿԵԼ
(բբ)
(պլոկ «մերկ, լերկ մաշկ»), (բ.` պլկել, լոպկել, լպկել, լպուկ «լերկ»)
«պլոկել»
(բարբառային)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *leub(h)-, *leup-
«կեղեւը հանել, կճպել»
(անմիջական նախաձեւ՝ *louo-b-)
դրափոխությամբ
դրափոխությամբ լոպ- < *louo-b-` հնդեւրոպական *leub(h)-, *leup- «կեղեւը հանել, կճպել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պլկորել,
լոպկուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
луб «կեղեւ»
ռուս.
лупить «պլոկել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 94
ՊՈԼՏՐԻՈՆ
«՞»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. πολυτάριον
(բուն աղբյուրը չի հավաստված)
«մի խմորեղեն»
Աղբյուր՝ հուն. πωλάριον
(բուն աղբյուրը չի հավաստված)
«մտրուկ, քուռակ»
Հավանաբար փոխառություն հունարենից: Ըստ Աճառյանի (ՀԱԲ 4, 95), թերեւս πολυτάριον «մի խմորեղեն» կամ, թերեւս, πωλάριον «մտրուկ, քուռակ»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 95
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։