Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված
· Էջ 369 / 411
ՏՈԿ
«տոկում, դիմացկունություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *deu-
«հեռանալ, տարածում, տեւողութիւն»
(անմիջական նախաձեւ՝ *dou-)
արմատից, որից նաեւ տեւ, տեւել, երկար, երկայն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տոկալ,
տոկուն,
անտոկ,
անտոկունութիւն,
դժուարատոկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 415
ՏՈԿՈՍ
(-ի, -ից)
«տոկոս, շահ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. τόχος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տոկոսիք,
տոկոսահաւաք,
տոկոսառ,
տոկոսել
Նոր՝
տոկոսաբեր, տոկոսամուտ, անտոկոս
տոկոսաբեր, տոկոսամուտ, անտոկոս
Մատենագիտություն
H. AG 384;
Աճ. ՀԱԲ 417
ՏՈՀՈՐԱԿԵԼ
(տոհարակել, տափորակել)
«սիգաքայլ գնալ»
Ծագումն անհայտ է
ՏՈՂ
I
(ուղ՝ -ի)
«տող, ուղիղ շարք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *del-
«նշան բռնել, հաշուել»
(անմիջական նախաձեւ՝ *dol-)
Աճառեանը (ՀԱԲ 4, 418), նկատի ունենալով քարթուելական զուգահեռները (հմմտ. վրաց. toli «հաւասար, նման, հասակակից»), բխեցնում է ուրարտերէնից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տողել,
տողան,
տողանի,
տողաբուն,
շղթայատող,
մարգարտատող
Նոր՝
տողաշար, երկտող, քառատող
տողաշար, երկտող, քառատող
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
tel «թիւ, խօսք»
հայ.
տաղ
Մատենագիտություն
Pok. IEW 193;
Աճ. ՀԱԲ 418
ՏՈՂ
II
«արտաթորանք, սեկրեցիա, մարմնի արտադրած հեղուկ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *del-
«կաթել»
Աճառեանը (ՀԱԲ 4, 419) բխեցնում է *stel- «հոսեցնել, միզել» արմատից, որ հնչիւնապէս կասկածելի է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տողիք,
տողուկք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 419
ՏՈՅԺ
(տույժ, տուրժ, տուգ)
«տույժ, տուգանք»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *teug-
Աղբյուր՝ իրանական *tōž-ēt
Աղբյուր՝ մ. պ. tōž-
Աղբյուր՝ մ. պ. tōxtan
փոխառութիւն իրանական աղբիւրից՝ *tōž-ēt: հմմտ. մ. պ. tōž-, tōxtan (tōzidan) (<հնդեւրոպական *teug-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տուժել,
տուժապարտ,
տուժանք,
տուրժական,
անտոյժ,
սակաւատոյժ,
տուգանք,
տուգանել
Մատենագիտություն
H. AG 253;
Աճ. ՀԱԲ 420;
Baily, DKS 133, 450
ՏՈՇԿԵԼ
(տոշկել)
«տանջել, ողորկել»
Ծագումն անհայտ է
ՏՈՊՐԱԿ
«տոպրակ»
Փոխառություն
Աղբյուր՝ թաթար. tubrak
Աղբյուր՝ թրք. dobra
փոխառություն թյուրք-թաթարական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տոպրակագործ,
տոպրակել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 421
ՏՈՌՆ
I
(-ին, ունք, -անց)
«թոկ, չվան, կապանք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *derbh-
«ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *dorbh-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տոռնիլ
Մատենագիտություն
Pok. IEW 212
ՏՈՌՔ
««?» (տոռք եւ մասարն վերամբարձ առնելով կապակցության մեջ)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։