Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված · Էջ 368 / 574
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 528, սյունակ 1 Էջ 528
ՄԼԱՐ «մառախուղ, մշուշ, աչքի բիծ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *smel- «դանդաղ այրվել, մլմլալ»
Աճառյանը (ՀԱԲ 3, 365) համարում է մռայլ-ի տարբերակ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. mála- «կեղտ»
հուն. μέλας «սեւ»
մ. վ. գ. mál «բիծ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 180; Աճ. ՀԱԲ 365
Տե՛ս նաեւ
Էջ 528, սյունակ 1 Էջ 528
ՄԼԱՒԵԼ «մլավել»
Բնաձայն
Բնաձայնական կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մլաւիւն, մլատոց
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 328
Էջ 529, սյունակ 1 Էջ 529
ՄԼՆԱԿ «փորձաքար»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս բաղկացած է ինչ-որ *մլին կամ *մլուն անծանոթ հիմքից եւ -ակ վերջածանցից:
Էջ 529, սյունակ 1 Էջ 529
ՄԽԻԹԱՐ «մխիթարություն, սփոփանք, մխիթարող»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Չունի հավաստի ստուգաբանություն: Մառը եւ նրա հետեւողությամբ Աճառյանը (ՀԱԲ 3, 328-329) բխեցնում են մի խիթար «մի վախենա, հոգ մի տանիր» կապակցությունից, որ կասկածելի է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մխիթարել, մխիթարական, անմխիթար
Մատենագիտություն
ՀԱԲ 328-329
Էջ 529, սյունակ 1 Էջ 529
ՄԽԻՐՃ (մխիճ, մխլուճ) «մխրճում, սուզում, ընկղմում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
թերեւս բնիկ հնդեւրոպական ծագման մուխ «մխում» արմատից (տե՛ս): տարբեր աճականներով կազմված մխրճել-ին զուգահեռ կազմություն է մկրտել-ը (տե՛ս):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մխրճել, մխրճտել, մխճիլ, մխլճիլ, մխլճիկ
Տե՛ս նաեւ
Էջ 529, սյունակ 1 Էջ 529
ՄԾՂՆԵԱՅ -ի, -ից, (մծղնի) «քրիստոնեական մի աղանդ» (կրոն.)
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. məṣalləyāne «մեսալլյան, աղոթական»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մծղնեացի, մծղնեութիւն, մծղնեագործութիւն
Էջ 529, սյունակ 1 Էջ 529
ՄԿԱՆ -ի, -աց, նաեւ -ունք «մարմնի մսոտ անդամ, մեջք, թիկունք մակերեւույթ (ջրի), ազդր, մկան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Կազմված է մուկն բառից (թերեւս բաղարկված մսան ձեւի հետ):
Տե՛ս նաեւ
Էջ 529, սյունակ 1 Էջ 529
ՄԿԹԱԼ (մքթալ, մքքել) «ծաղրել, ծիծաղել, քրթմնջալ, տրտնջալ, դժգոհել»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mu- բնաձայնական արմատ
թերեւս բնաձայնական կազմություն, որ զուգահեռներ ունի հնդեւրոպական *mu- բնաձայնական արմատից կազմված բառերի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 529, սյունակ 1 Էջ 529
ՄԿՈՒՆԴ -ի, -աց «մեծ նիզակ, գեղարդ, նիզակավոր»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մկնդաւոր, մկնդազգեստ, մկնդակ
Էջ 529, սյունակ 1 Էջ 529
ՄԿՐԱՏ -ի, -աց «մկրատ, կտրոց»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. miqrāḍ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մկրատել, մկրատք
Մատենագիտություն
H. AG 271; Աճ. ՀԱԲ 330-331