Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 367 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԼՄԵԼ
(լում)
«ճմռել, շաղել, տրորել, կակղացնել, ծամել, կոխել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lem-
«մանրացնել, ջարդել, փշրել, փշրած, թույլ»
(անմիջական նախաձեւ՝ *lom-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լմել,
լմութիւն,
լլմել,
լումլումել,
լուռմել,
սղմել,
լղմել,
լմշտել,
լմշտոց,
դյուրալում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
lam (<*lom) «կաղ»
հ. վ. գ.
luomi «հոգնած, մեղմ»
պրուս.
limtwei «ջարդել, կոտրել»
ռուս.
лом «ջարդվածք»
ռուս.
ломать «ջարդել, կոտրել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 135
ԼՆԴԵԼ
«խնոցահարել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *li-n-dh-
«լպրծուն, սահել»
(անմիջական նախաձեւ՝ *(s)lei-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լնդած,
լնտուք
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
fra-slindan «կլանել» (իմա՛ «սահեցնել»)
գ.
schlendern «դես ու դեն ման գալ, թափառել»
ԼՈԲԱՀ
«խաղողանման մի պտուղ»
Փոխառություն
ԼՈԳ
«նվաստ, անշուք, խեղճ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *logʰh-
«թեթեւ»
(անմիջական նախաձեւ՝ *legʰh-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լոգոտիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վեդ.
raghú «արագ, թեթեւ, չնչին»
հ. հնդկ.
rhant «թույլ, փոքր»
հուն.
ελάχυς «մանր, չնչին»
հ. իռլ.
laigiu «ավելի փոքր, ավելի վատ» (բաղդ.)
հ. իռլ.
lugam «փոքր»
ԼՈԳԱԼԻ
«մարդախոտ, մանրագոր լոշտակ»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
ԼՈԳԱՆԱԼ
(լոկանալ, լողկանալ)
«լողանալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lou-
«լվանալ»
(անմիջական նախաձեւ՝ *louǝnā-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լոգումն,
լոգութիւն,
լոգարան,
լոգանք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
λούω «լվանալ»
լատ.
lavō «լվանալ»
ԼՈԳՈՐ
«խայծ»
(ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ իտալ. logoro
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 291
ԼՈԼ
«գլանաձեւ, խողովակաձեւ, կլոր, ամորձի»
(բրբ.)
Բնիկ հնդեւրոպական
լող «գլան» արմատի տարբերակը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լոլակ,
լոլաճ,
լոլիկ,
լոլոզ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 293
ԼՈԿ
(-ոյ)
(լուկ «հազիվ», լուր «իսկոյն եւեթ»)
«զուրկ, զերծ, ազատ, պարզ, հասարակ, մերկ, աղքատ, միայնակ, միայն, սոսկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *lēg-
«թոյլ, մեղկ»
(անմիջական նախաձեւ՝ *logo-)
«ազատ թողնել, արձակել» իմաստից
«ազատ թողնել, արձակել» իմաստից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լոկարար,
լոկիմ,
լոկաւոր,
լոկութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ληγώ «դադարեցնել»
հուն.
λαγασσαι «բաց թողնել» (ըստ Հեսիք.)
լատ.
laxus «արձակ. ընդարձակ»
մ. ն. գերմ.
lak «թոյլ, արձակ»
ԼՈԿՈՆ
(-ի, -ից, -աց)
«կոծիկ, կացնելու նիւթ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. luqun
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լոկոնել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 292
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։