Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 367 / 552
ՅՈԼՈՎ
(ոլով), -ի, -ից
«շատ մարդ, բազմություն, շատ, բազում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pel-
«լցնել»
(անմիջական նախաձեւ՝ *pol-eu-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յոլովութիւն,
լեռնայոլով,
լեռնահոլով
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
purú-
հ. պ.
pouru-
հուն.
πολύς «շատ»
Մատենագիտություն
H. IF Anz. 48;
Աճ. ՀԱԲ 402-403
ՅՈԽՈՐՏ
-ի, -ից
(յախորտ, յոխորդ, յախուրդ, ոխորտ, ողորդ)
«հոխորտ, խրոխտ, հանդուգն»
Ծագումն անհայտ է (թերեւս)
պատկերավոր-բնաձայնական կազմություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յոխորտալ,
յոխորտանալ,
յախորտիլ,
յոխորդութիւն
ՅՈՂԴՈՂԴ
-ի, -աց
(յողդյողդ)
«խախուտ, շարժուն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el-
«քշել, շարժել»
(անմիջական նախաձեւ՝ *oldh-)
Կրկնավոր կազմություն՝ յողդ արմատից, որ թերեւս ծագում է յ- նախածանցով՝ հնդեւրոպական արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յողդողդել,
յողդողդուն,
անյողդողդ
ՅՈՅԶ
-ի, -ից
«որոնում, ծփանք, խռովք, հույզ, շփոթություն, աղմուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *yōz
աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յուզել,
յուզումն,
յուզախնդիր,
յուզական,
ուզենալ,
մտայոյզ,
պահայոյզ,
ջրայոյզ,
բբայոյզ,
բազմայոյզ,
խռովայոյզ,
հողմայոյզք,
մաղձայոյզ,
նորայոյզիչ,
յուզմունք,
յուզումնալից,
սրտայոյզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
yaozaiti «շարժվում է, տատանվում է, ծփում է»
հ. պ.
yaudatiy «շարժվել»
Մատենագիտություն
H. AG 199;
Աճ. ՀԱԲ 403-404
ՅՈՅԺ
«հույժ, շատ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական ոյժ
Կազմված է յ- նախդիրով՝ իրանական ծագման ոյժ բառից:
Մատենագիտություն
H. AG 215;
Աճ. ՀԱԲ 404-405
ՅՈՅԼ
(յուլ, յող), ուշ՝ -ի, -ից
«ծույլ, դանդաղաշարժ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *sel-
«սողալ, սողոսկել»
(անմիջական նախաձեւ՝ *solio-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յուլանալ,
յուղանալ,
յուլութիւն,
յուղութիւն,
յուղալ,
յողալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sarati
հ. հոլ.
selid «սողում է, սողոսկում է»
լիտվ.
seleti «սողոսկել, դանդաղ շարժվել»
ՅՈՅՍ
«հույս, ակնկալություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *peu-
«հուսալ»
(անմիջական նախաձեւ՝ *peu-k-)
որ հավանաբար կապված է *peu- «հետազոտել, հասկանալ» արմատի հետ: հայ. եւ սլավ. ձեւերի հիման վրա հ.-ե *peu- «հուսալ» արմատի վերականգնումը հեղինակինն է: Երկու արմատների իմաստային կապը երեւում է լատ. puto «խորհրդածել, հաշիվ անել, գնահատել, կարծել, հուսալ» բառից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յուսամ,
յուսալից,
յուսակորոյս,
յուսահատ,
անյոյս,
մեծայոյս,
բարեյոյս,
դիւրայոյս,
չյուսալի,
նորայուսատու,
յուսահատված,
յուսախաբ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
upovati «հուսալ, հույս դնել, ապավինել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 405-406
ՅՈՊՆԱԿ
-ի, -աց
«սայլակ»
Ծագումն անհայտ է
փոխառություն իրանական աղբյուրի՞ց
ՅՈՊՈՊ
(ոպոպ)
«հոպոպ»
Բնաձայն
Կրկնավոր բնաձայնական կազմություն, որը զուգահեռներ ունի հնդեւրոպական եւ ոչ հնդեւրոպական լեզուներում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յոպոպիկ,
ոպոպիկ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։