Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված
· Էջ 367 / 454
ՊԵՐԵՒԵՇՏ
(-ի, -ից)
«բեղ»
Ծագումն անհայտ է
ՊԵ(Տ)ՐԻՔՈՆ
(պետրիքոն)
«հնդկական մի ծառ»
Անստույգ
Աճառյանը (ՀԱԲ 4, 76) որպես աղբյուր նշում է (ըստ ՆՀԲ-ի) հուն. περιδέξιον «աջ թեւի ապարանջան» բառը, որ չունի այդ իմաստը:
ՊԵՐՈՒԵՒԵՆԳԵՂԻՈՆ
«նախաավետարան»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. προευαγγέλιον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 76
ՊԵՇԱՍՊԻԿ
«ձիավոր սուրհանդակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *pēšaspik
«ձիավոր սուրհանդակ»
Փոխառություն իրանական աղբյուրից` *pēšaspik (pēš «առջեւ» + aspik «ձիավոր»)
Զուգաբանություններ այլ լեզուներում
ասոր.
pešaspig (փոխառություն իրանականից)
Մատենագիտություն
H. AG 230;
Աճ. ՀԱԲ 78
ՊԵՍ
«պես, նման»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *pēs
գործածվում է որպես վերջածանց` իսկապես, խաչապես, զուգապես, վերջապես, քաջապես, ընդհանրապես, այլապես եւ այլն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պեսգունակ,
պեսպես,
այսպես,
այդպես,
այնպես,
որպես,
նույնպես,
այսպիսի,
այդպիսի,
այնպիսի,
որպիսի,
զինչպիսի,
որոյնպես,
որպիսութիւն,
իսկապես,
խաչապես,
զուգապես,
վերջապես,
քաջապես,
ընդհանրապես,
այլապես
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
paēsa- «զարդարանք»
հ. հնդկ.
pēsa- «կերպարանք, ձեւ, գույն»
Մատենագիտություն
H. AG 230;
Աճ. ՀԱԲ 79
Տե՛ս նաեւ
ՊԹԻՍԻԼ
«փչանալ, նեխել»
Ծագումն անհայտ է (՞)
հ.-ե. արմատ՝ *pu-
«նեխել, հոտել»
(անմիջական նախաձեւ՝ *peu-)
Որեւէ կապ ունի՞ հնդեւրոպական *pu- (*peu-) «նեխել, հոտել» արմատի հետ, որից *pu-ti (ենթադրո՞տ, հին փոխառությո՞ւն):
ՊԻՃԱԿ
(բ. պիծեկ, պուծեկ)
«պիծակ»
(կենդանաբանություն)
Ծագումն անհայտ է (՞)
հ.-ե. արմատ՝ *bhei-
«մեղու»
հ.-ե. արմատ՝ *(s)p(h)ēi-
«սուր, սուր փայտ»
Որեւէ հարաբերություն ունի՞ հնդեւրոպական *bhei- «մեղու» կամ *(s)p(h)ēi- «սուր, սուր փայտ» արմատների հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պիծակահար,
պիծակխոտ,
ճպաղիծակ
ՊԻՂԾ
(-ոյ)
(պեղծ, պխղծ, պխծ)
«պիղծ»
Անստույգ (թերեւս)
կապված է պղտ-որ արմատի հետ, ինչպես պարծ-ը հ-պարտ-ի։ Աճառյանը համարում է հայերենից փոխառված վրացերեն pilci/bilci «անմաքուր, պիղծ» բառերը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պղծել,
պղծաբան,
պղծալից,
պղծաշուրթն,
եղծապիղծ,
մկնապիղծ,
չարապիղծ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
pilci/bilci «անմաքուր, պիղծ» (ըստ Աճառյանի՝ փոխառություն հայերենից)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 82
ՊԻՄԵՆԻԱՅ
«մի հեղուկաչափ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. ἡ ἡμία
(թերեւս)
հուն. П եւ H տառերի շփոթությամբ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 82
ՊԻՆ(ԱՅ)
(պիննա, պիննոս)
«մի կակղամորթ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. πίννα-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պինասպաս,
պինասպասեակ,
պինասպասայք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 82
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։