Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առու» որոնման արդյունք՝ 4917 բառահոդված
· Էջ 367 / 492
ՊԱՐԿԵՇՏ
(-ի, -ից, ուշ՝ նաեւ -աց)
«պարկեշտ, համեստ, մաքուր, անարատ, չափավոր»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրանական (՞)
(հավանաբար)
բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարկեշտություն,
պարկեշտաբան,
պարկեշտագեղ,
պարկեշտական,
անպարկեշտ
ՊԱՐԿԵՆ
(պարկեն)
«խրամ, ջրափոս»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *pārkēn
Զուգաբանություններ այլ լեզուներում
պհլ.
pārgēn
պ.
pārkī(n)
Մատենագիտություն
H. AG 228;
Աճ. ՀԱԲ 64
ՊԱՐԿՈՒԿ
«ծիրան»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. barqūq
Մատենագիտություն
H. AG 274;
Աճ. ՀԱԲ 64
ՊԱՐՄԱՅԵԼ
«կրել, տուժել, փորձել»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական parmāy-
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
parmād «կրել»
պ.
parmāsidan «շոշափել»
Մատենագիտություն
H. AG 228;
Աճ. ՀԱԲ 64
ՊԱՐՄԱՆ(Ի)
(պարմանի, պատանի)
«պարմանի, պատանի»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրանական (՞)
(հավանաբար)
բուն աղբյուրը չի հավաստված:
ՊԱՐՈՆ
«կիլիկյան շրջանի մի տիտղոս, դիմելու քաղաքավարական մի ձեւ»
Փոխառություն
Աղբյուր՝ հ. ֆրանս. baron
Մատենագիտություն
H. AG 390;
Աճ. ՀԱԲ 65-66
ՊԱՐՈՊՍԻԴ
(պարոպսիս, պարոպսիդոս)
«ցամաքեղենի եւ հեղուկների մի չափ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. παροψίς, παροψίδος
«ափսե, պնակ»
Մատենագիտություն
H. AG 371;
Աճ. ՀԱԲ 66
ՊԱՐՍ
«պարսատիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *pars
«կապ, պարսատիկ»
իրանական աղբիւրից՝ բաղադրութիւնները մասամբ ամբողջական փոխառութիւններ են:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարսետ,
պարսատիկ,
պարսատակ,
պարսայակ,
պարսաւոր,
պարսաքար,
պարսաքարել,
պարսել
ՊԱՐՍԱՒ
(-ի, -ից)
«պարսաւանք, նախատինք, անարգանք, նախատուած, ամօթահար»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. pari-sāva-
Աղբյուր՝ իրան. (u)pa-srav-
իրանական աղբիւրից. ըստ Ա. Փերիխանեանի (Периханян, МЭСДЯ 75-77), իրան. pari-sāva-ից (sav «դիպչել, մաշել, մանրացնել»), ըստ Լ. Հովհաննիսյանի (AAL, 1987, 17-18), (u)pa-srav-ից՝ sr>rs անցմամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարսաւանք,
պարսաւասէր,
պարսաւագիր,
հրապարակապարսաւ,
կանխապարսաւ,
ինքնապարսաւ
ՊԱՐՍԻՆԱ
«մի բույս (թերեւս սագախոտ, թելուկ)»
(բուսաբանական)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. barsiānā
(թերեւս)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 67
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։