Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված · Էջ 367 / 574
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 527, սյունակ 1 Էջ 527
ՄԻՆՉ «մինչեւ, երբ, քանի դեռ, այնպես որ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sme -նչ (հմմտ. ի-նչ) մասնիկով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մինչդեռ, մինչեւ, մինչեւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. sma «հենց նոր»
հուն. (թես.) μά «բայց»
հուն. μέντοι «իսկապես, հապա, իսկ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 322
Էջ 527, սյունակ 1 Էջ 527
ՄԻՇՏ «միշտ, շարունակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *mišt
Աղբյուր՝ ավ. mišti-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մշտաբուղխ, մշտագնաց, մշտակատար, մշտընջեան, մշտընջենական, մշտընջենակաց, մշտընջենանալ, մշտընջենաւոր, մշտերգելի, միշտամեղ
Նոր՝
մշտադալար, մշտաժպիտ, մշտածիծաղ, մշտարթուն
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 534
Էջ 527, սյունակ 1 Էջ 527
ՄԻՍ (-ոյ, ուշ՝ -ի-, աց) «միս»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mēms- «միս» (անմիջական նախաձեւ՝ *mēmso-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մսակերութիւն, մսահան, մսահատ, մսան, մսմոլ, մսապատ, մսեղի, մսավաճառանոց, կակղամիս, իշամիս, մատաղամիս, խառնամիս, թանձրամիս
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ. miś
գոթ. mimz
ռուս. мясо
թոխ. B misa «միս»
Մատենագիտություն
H. AG 474; Աճ. ՀԱԲ 323-324
Էջ 527, սյունակ 1 Էջ 527
ՄԻՍԱԼ «պատարագամատույց, աղոթագիրք»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. missalis
Աղբյուր՝ հ. ֆրանս. missel
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 324
Էջ 527, սյունակ 1 Էջ 527
ՄԻՍԹԱԱՂ (միսթահաղ, միսթաղ) ««հանդերձապետ» (փխնկ. «հանդերձասենյակ»)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μεσθάαλ < եբր. meltāhā «հանդերձասենյակ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 324
Էջ 527, սյունակ 1 Էջ 527
ՄԻՍՏԵՌԻՈՆ (միստերիոն, միստեռիոն, միստոռոն, մեստրիոն, միստերիոն) «գաղտնիք, առեղծված, խորհուրդ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μυστήριον
Մատենագիտություն
H. AG 365; Աճ. ՀԱԲ 324
Էջ 528, սյունակ 1 Էջ 528
ՄԻՏՔ (-ի, -աց) «միտք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *med- «չափել» (անմիջական նախաձեւ՝ *mēd-)
«չափել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մտաբերել, մտածին, մտախաբ, մտաւոր, անմիտ, երկմտիլ, ծածկամիտ, բարեմիտ, զազանամիտ, կարճամիտ, թեթեւամիտ, խղճամիտ, միամիտ, պարզամիտ
Նոր՝
մտագբաղ, մտածելակերպ, մտածողութիւն, մտային, մտածմունք, մտայնութիւն, մտապատկեր, մտավախ, մտավախութիւն, մտացիր, մտորում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. μήδος «միտք, մտադրություն, հոգու տագնապ»
լատ. meditāri «մտածել, խորհել»
հ. իռլ. midiur «դատողություն անել»
Մատենագիտություն
H. AG 474; Աճ. ՀԱԲ 325
Էջ 528, սյունակ 1 Էջ 528
ՄԻՐԱԲԱՂԱՆՈՍ «մի պտուղ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μυροβάλανος
Մատենագիտություն
H. AG 365; Աճ. ՀԱԲ 326
Էջ 528, սյունակ 1 Էջ 528
ՄԻՐԳ (-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -ից, -աց) «միրգ, պտուղ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *migda- «միրգ, պտուղ»
իրանական աղբյուրից՝ *migda-։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մրգապահ, մրգաբեր, մրգիկ, մրգաւէտ, մրգաթափ, հաւամրգի, մաշկամիրգ
Նոր՝
մրգաստան, մրգավաճառ, մրգավաճառանոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պրթ. mirδg
սողդ. miδ'k (*maydak) «միրգ, պտուղ»
Մատենագիտություն
Bailey 117-118; Ջահ. ՀԼՊ 534
Էջ 528, սյունակ 1 Էջ 528
ՄԻՒՌՈՆ (-ի, -աց) (միռոն, մեռոն) «օծման սուրբ յուղ, մեռոն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μύρον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեռոնակիր, միւռոնել, մեռոնել, միւռոնատուփ
Մատենագիտություն
H. AG 364; Աճ. ՀԱԲ 326