Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 366 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 298, սյունակ 1 Էջ 298
ԼԼՈՒԿ «չարչարանք, լկանք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lul- «դեսուդեն շարժել, օրորել»
հ.-ե. արմատ՝ *lēl- տարբերակ
*lul- «դեսուդեն շարժել, օրորել» արմատից կամ նրա *lēl- տարբերակից (լիլ- <*lēl-º), որտեղից նաեւ՝ լող, բրբ. լելալ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լլկել, լկանք, լլկիչ, լկոց, լկություն, չարալլուկ, դիալլուկ, բբալլուկ, սովալլուկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 288
Տե՛ս նաեւ
Էջ 298, սյունակ 1 Էջ 298
ԼԽՏԵԼ «քարը տաշել»
Ծագումն անհայտ է
կապ ունենա լխտել «ջարդել, փշրել» արմատի հետ. էլ ավելի քիչ հավանական է բխեցնել *klikh- հիմքից՝ *skel- «կտրել» արմատից։
Տե՛ս նաեւ
Էջ 298, սյունակ 1 Էջ 298
ԼԾԿՈՂ ««սողացող (՞)» կամ «սայթաքող (՞)» (ԲՀ՝ «սողեալ կամ ոտնատեալ»)»
Անստույգ (՞)
Ծագումն անհայտ է։
Էջ 298, սյունակ 1 Էջ 298
ԼԿԱՄ (լիկեամ, լմակ) (լիկեամ, լմակ) «սանձ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. ligām (Անհավանական է)
անմիջական բխեցումը հնդեւրոպական *leig- «կապ» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լկամել, լկամաբար, անլկամ
Մատենագիտություն
H. AG 267; Աճ. ՀԱԲ 289
Էջ 298, սյունակ 1 Էջ 298
ԼԿԻԼ (լքուլ) (լքուլ) «հալչել, սկսել հալչել (սառույցի մասին)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *leg- «կաթել, ծորալ, լուծվել»
«կաթել, ծորալ, լուծվել» արմատից։
Էջ 299, սյունակ 1 Էջ 299
ԼԿՆԻԼ «լրբանալ, լկտիանալ, լափրշանալ, համարձակվել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *lēgn- «թույլ, հոգնած լինել» (անմիջական նախաձեւ՝ *(s)lēg-, *(lēg-))
հ.-ե. արմատ՝ *lēg-on- «կախված բան, թույլ, մեղկ, թուլակամ, այլեւ վավաշոտ, ցանկասեր»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լկնութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. λαγνος «վավաշոտ, ցանկասեր, լիրբ, անառակ»
հուն. λαγνεύω «լրբութիւն անել, անառակութիւն անել»
մ. նիդերլ. lak «թույլ, արձակ, վավաշոտ, ցանկասեր, լիրբ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 149
Էջ 299, սյունակ 1 Էջ 299
ԼԿՏԻ I «լկտի, անառակ, լիրբ, խիստ հանդուգն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lēg- «թույլ, հոգնած, մեղկ, թուլակամ, վավաշոտ, ցանկասեր»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լկտալ, լկտութիւն, լկտեզարդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. λαγνος «վավաշոտ, ցանկասեր»
մ. նիդերլ. lak «թույլ, արձակ, վավաշոտ, ցանկասեր, լիրբ»
հայ. լկնիլ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 149
Էջ 299, սյունակ 1 Էջ 299
ԼԿՏԻ II (-տովք) «գահավորակ, դեսպակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λεκτίς
Մատենագիտություն
H. AG 353; Աճ. ՀԱԲ 290
Էջ 299, սյունակ 1 Էջ 299
ԼԿՐԾԻԼ «լպրծել»
Բնիկ հնդեւրոպական
Հնդեւրոպական ծագման լպրծիլ բայի բարբառային ձեւ
Տե՛ս նաեւ
Էջ 299, սյունակ 1 Էջ 299
ԼՂՄՈՐ ««փետրաթափ, մերկամորթ» (բրբ. «գերհասուն, կակղած. ջրալի»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)lei- «լպրծուն, լորձնոտ, սահել» (անմիջական նախաձեւ՝ *(s)leib-, *(s)lib-)
Կազմված է բնիկ հնդեւրոպական *(s)lei- «լպրծուն, լորձնոտ, սահել» արմատից ծագող *(s)leib-, *(s)lib- հիմքից՝ -որ վերջածանցով (հմմտ. պղտոր)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ολιβρός «սահուն»
հ. վ. գ. slēfan «սահել»
վ. ն. գ. slēpen «հարթել, հղկել»
հայ. լպիրծ, լպիրտ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 289; Ջահ. ՀԼՊ 135