Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված · Էջ 366 / 764
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 423, սյունակ 1 Էջ 423
ԿՈՐԻԶ I (-ոյ) «կորիզ, կուտ, ուռուցք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *-r- ածանցական մասնիկով (*-rio-) կազմված)
արմատից՝ *-r- ածանցական մասնիկով (*-rio-) կազմված (ըստ Լիդենի), բայց անբացատրելի է մնում զ-ն։ Կասկածելի է նաեւ *gorig'h- ձեւ ենթադրելը՝ *ger- «պտտել, ոլորել» արմատից
Մատենագիտություն
Pok. IEW 397; Աճ. ՀԱԲ 648
Էջ 423, սյունակ 1 Էջ 423
ԿՈՐԻԶ II «դահիճ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է (՞)
բառ
Էջ 424, սյունակ 1 Էջ 424
ԿՈՐՃ «շրջում, շուռ տալը, կործանում, տապալում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, դարձնել, շրջել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *gor-g'-)
Անմիջական արմատից է կոր բառը, որի եւ կործ-ի կապը երեւում է ի կոր կործանեմ արտահայտության մեջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կործել, կործան, կործանեմ, կործանեցուցանեմ, կործանիչ, կործանում, դիակործան, դիակործանելի, բիւրակործան, եգիպտակործան, երկրակործան, ինքնակործան, կործանարար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ. krākr, krōkr «ծռում, բերում. ծովախորշ, կեռ»
լիտվ. grazyti «պտտել, շրջել, շուռ տալ, ոլորել»
լիտվ. gráižyti «գայլիկոնել, ծակել, շրջել, ծկել, տապալել»
մ. անգլ. crinkled «շրջված, շուռ տված»
հ. անգլ. criucan «կուչում ընկնել»
Էջ 424, սյունակ 1 Էջ 424
ԿՈՐԿ «կպած կեղտ»
Բնիկ հնդեւրոպական
ըստ Բուգգեի։ Աճառյանը (ՀԱԲ 2, 650), համարում է կասկածելի։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. βόρβορος «կեղտ»
Մատենագիտություն
Pok. IEW 482; Աճ. ՀԱԲ 650
Էջ 424, սյունակ 1 Էջ 424
ԿՈՐԿՈՏ «կորկոտ, թեփահանված եւ ծեծված ցորեն կամ գարի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gred- «քերել, քերել» (անմիջական նախաձեւ՝ *gogrod-)
որ ներկայացվում է միայն ալբաներենով եւ գերմանականով (ալբանա-գերմանական զուգաբանություն)։ Աճառյանը (ՀԱԲ 2, 650-651) նույնպիսի *grod- արմատ ենթադրում է *ghreu- «շփել, տրորել» արմատի *-d-ով աճած ձեւերի հիման վրա` ենթադրելով *gh-ի դիմաց *g- (բայց այս դեպքում դուրս են ընկնում գերմանական զուգահեռները եւ առանց *-d ածականի ձեւերը):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորկոտապուր, գարեկորկոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ. gerrusε «քերոց»
հ. շվեդ. kratta «քերել, ճանկռել»
գ. krutzen «քերել, քերել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 650-651
Էջ 424, սյունակ 1 Էջ 424
ԿՈՐԿՈՏԻՃ «մաշկի խայտուց, բիծ»
Ծագումն անհայտ է
Առանձնացելի է -իճ վերջածանց, բայց կորկոտ-ի նույնացումը կորկոտ բառի հետ իմաստով դժվար է հիմնավորել, եթե չփնտրենք մի այլ կորկոտ բառ:
Էջ 424, սյունակ 1 Էջ 424
ԿՈՐՃ III «ծուռ, ծուռումուռ, անհարթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *gord'o- (կամ *gorg'o-?))
Աճառյանը (ՀԱԲ 2, 652) համարում է Կորճայք նահանգի անունից, բայց սա էլ իր հերթին ծագում է կորճ բառից. կորճայ, կործալեզու, կործաբար բառերը գալիս են Կորճայք-ի հիմքից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորճայ, կործալեզու, կործաբար, բեկկորճ, պեկկորճ, ծակկորճ
Զուգաբանություններ այլ լեզուներում
արեւելաֆրիզ. kret «կնճռոտված պտուղ» (*ger-d->)
լատվ. grùods «խիստ ոլորված, պիրկ»
անգլ. crook «կեռ. ոլորան» (*ger-g->)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 652
Տե՛ս նաեւ
Էջ 424, սյունակ 1 Էջ 424
ԿՈՐՆԳԱՆ (կորնկան) «իղիսար, առվույտանման մի բույս»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իշկորնկան
Էջ 425, սյունակ 1 Էջ 425
ԿՈՐՈՂԻՈՎՆ (կորաղիովն ՞) «բուստ, մարջան»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κοράλλιον
Մատենագիտություն
H. AG 360; Աճ. ՀԱԲ 652
Էջ 425, սյունակ 1 Էջ 425
ԿՈՐՈՍ «սորուն մարմինների մի չափ՝ քոռ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κόρος < եբր. kor
Մատենագիտություն
H. AG 388; Աճ. ՀԱԲ 653