Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված · Էջ 365 / 454
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 630, սյունակ 1 Էջ 630
ՊԱՐԱՍՏԵԼ «թլպատել»
Բնիկ հնդեւրոպական
Կազմված է պար- նախածանցով՝ (հ)ատել բայից։ Աճառյանը (ՀԱԲ 4, 57) նշում է այս ձեւը որպես հուն. περιτέμνω-ի պատճենում, բայց ուշադրություն չդարձնելով ԲՀ-ի ձեւին, վերականգնում է առաջին հերթին «մաքրել, սրբել» իմաստը։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. περιτέμνω «պատճենում»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 57
Էջ 630, սյունակ 1 Էջ 630
ՊԱՐԳԵՒ (-ից, -աց) «պարգեւ, ռոճիկ, թոշակ, մրցանակ»
Ծագումն անհայտ է (՞)
Աղբյուր՝ իրանական (՞) (փոխառություն իրանական աղբյուրի՞ց)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարգեւել, պարգեւաբաշխ, պարգեւական, պարգեւապետ, պարգեւատու, աստուածապարգեւ, նորապարգեւ, մեծապարգեւ, վերնապարգեւ, բարեպարգեւ, երախտապարգեւ
Էջ 631, սյունակ 1 Էջ 631
ՊԱՐԵՔ «ավետիք» (ԲՀ)
Ստուգաբանություն
Սխալագրություն, փոխանակ պարետի, որից կա նաեւ պարետատուր «ավետաբեր» (ԲՀ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարետատուր
Էջ 631, սյունակ 1 Էջ 631
ՊԱՐԶՈՒՆԱԿ «նիգ, սողնակ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս իրանական փոխառություն կամ -ունակ վերջածանցով կազմություն
Էջ 631, սյունակ 1 Էջ 631
ՊԱՐԻՔՆՆՈՂ «անքնին» (ԲՀ)
Ստուգաբանություն
Մեկ բառի ձեւով գրված կապակցություն՝ պար ի քննող։
Էջ 632, սյունակ 1 Էջ 632
ՊԱՐԿ (-ի) «պարկ»
Ծագումն անհայտ է
Ունի վրաց. զուգահեռ, որ խոսում է միեւնույն աղբյուրից ծագելու մասին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարկում, պարկուծիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. qu-
Էջ 632, սյունակ 1 Էջ 632
ՊԱՐԿԵՇՏ (-ի, -ից, ուշ՝ նաեւ -աց) «պարկեշտ, համեստ, մաքուր, անարատ, չափավոր»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրանական (՞) (հավանաբար)
բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարկեշտություն, պարկեշտաբան, պարկեշտագեղ, պարկեշտական, անպարկեշտ
Էջ 632, սյունակ 1 Էջ 632
ՊԱՐՈՆ «կիլիկյան շրջանի մի տիտղոս, դիմելու քաղաքավարական մի ձեւ»
Փոխառություն
Աղբյուր՝ հ. ֆրանս. baron
Մատենագիտություն
H. AG 390; Աճ. ՀԱԲ 65-66
Էջ 632, սյունակ 1 Էջ 632
ՊԱՐՈՊՍԻԴ (պարոպսիս, պարոպսիդոս) «ցամաքեղենի եւ հեղուկների մի չափ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. παροψίς, παροψίδος «ափսե, պնակ»
Մատենագիտություն
H. AG 371; Աճ. ՀԱԲ 66
Էջ 633, սյունակ 1 Էջ 633
ՊԱՐՊԱՏԻԼ «լի լինել, լիութիւնից պատռուել»
Անստույգ
Հազիվ թե պար- եւ պատիլ բաղադրիչներից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարպատումն, պարպատիւն, որովայնապարպատ