Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված
· Էջ 363 / 411
ՏԱՂՏԵԼ
«շարժել»
Ծագումն անհայտ է (թերեւս)
տղտել-ի սխալագրությունը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անտաղտելի
Տե՛ս նաեւ
ՏԱՃԱՐ
(-ի-ա)
«պալատ, արքունիք, տաճար, անկելանոց, ծերանոց, մեհյան, աղոթատուն»
Փոխառություն
Աղբյուր՝ հ. պ. tačara
Իրանական փոխառություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տաճարակապուտ,
տաճարակից,
տաճարապետ,
մեհենատաճար
Մատենագիտություն
H. AG 251;
Աճ. ՀԱԲ 365
ՏԱՄՈԶԵԼ
(տամուժել)
«ազնվական օրիորդ (թագուհուն ուղեկցող)»
Փոխառություն
Աղբյուր՝ ֆր. damoiselle
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 367
ՏԱՄՈՒԿ
«թաց, խոնավ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dā-
«հոսել»
-մո եւ -ուկ ածանցներով
արմատից՝ -մո եւ -ուկ ածանցներով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տամկանալ,
տամկութիւն,
տամկատեսակ,
տամկացելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dā-nu «հոսում, հեղուկ»
ավ.
dā-nu «գետ, հեղեղ»
հուն.
δημός «ճարպ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 367
ՏԱՆԻԼ
(տար)
«տանել, կրել, փոխադրել, պարունակել, բավականացնել, տոկալ, դիմանալ, կատարել, գրավել»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անտանելի,
տանողական,
տարուբեր,
համբերատար,
դիւրատար,
խնամատարութիւն
ՏԱՆՋ-
«չարչարանք, տանջանք»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *tanǰ
Աղբյուր՝ պ. tanǰīdan
«փաթաթել, պրկել, ճնշել»
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տանջելի,
տանջանք,
դժոխատանջ,
դիւատանջ,
հայրատանջ,
չարատանջ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 369
ՏԱՇ-
«տաշում, տաշելը»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. tāšītan
«տաշել, շինել, ձեւել»
Աղբյուր՝ սողդ. tāš
«տաշում, տաշելը»
Աղբյուր՝ պրս. tāš
«կացին, ուրագ»
Իրանական փոխառություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տաշածոյ,
տաշիղ,
անտաշ,
սրբատաշ,
վիմատաշ,
պողովատատաշ
Մատենագիտություն
H. AG 251;
Աճ. ՀԱԲ 370
ՏԱՊԱԼ
«տապալված, թավալված»
Ծագումն անհայտ է (թերեւս)
կապ ունի թաւալել բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տապալեցուցանել,
տապալած,
բերդատապալ,
տապալիչ
ՏԱՊԱԿ
I
(-ի, -աց, ուշ՝ -ո)
«տապակ, թավա»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. tāpak
«տապակ»
Աղբյուր՝ պ. tāba
«տապակ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տապակել,
տապակումն
Մատենագիտություն
H. AG 252;
Աճ. ՀԱԲ 372
ՏԱՊՃԱԿ
«ձիու վրա փռելու սփոռոց»
Ծագումն անհայտ է
Ըստ ՆՀԲ-ի, կապ ունի տապաստ «փռոց» բառի հետ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։