Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված · Էջ 363 / 430
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 723, սյունակ 1 Էջ 723
ՏԱՐԱԶ I (-ու, ուշ նաեւ՝ -ոյ, -ի, -աց) «նուրբ գործվածք, միջոց, եղանակ, կերպ, օրինակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *tarāz
Աղբյուր՝ պ. tarāz
Աղբյուր՝ աֆղ. tarz «կերպ, ձեւ, եղանակ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարազագործ, տարազագործութիւն, տարազել, այլատարազ, կերպատարազ, միատարազ
Մատենագիտություն
H. AG 252; Աճ. ՀԱԲ 383
Էջ 724, սյունակ 1 Էջ 724
ՏԱՐԱՅՆՔ (տարայք, տարիայնք) ««նշաններ» (ԲՀ՝ «նշանք»)»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ։ Կապ ունի՞ տարայ «հեղուկաման» բառի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 724, սյունակ 1 Էջ 724
ՏԱՐԱՓ (տարաբ), -ոյ «(անձրեւի) տարափ, ցող»
Ծագումն անհայտ է
Տարաբ ձեւը, որ ԲՀ-ն մեկնում է «խուռն ինչ» կամ «խառն ինչ», բացատրւում է որպէս «որեւէ բանի բազմութիւն՝ առատութիւն» (ՀԱԲ 4, 384)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարափել, տարափանման, տարափումն, տեղատարափ, տարատարափ, հրատարափ, թանձրատարափ, լեռնատարափ, կայծակնատարափ, հողմատարափ
Մատենագիտություն
ՀԱԲ 384
Էջ 724, սյունակ 1 Էջ 724
ՏԱՐԴԻՃ «մի բոյս կամ մի խիժանյութ»
Ծագումն անհայտ է
Կարելի է -իճ-ը առանձնացնել որպէս վերծանց։
Էջ 724, սյունակ 1 Էջ 724
ՏԱՐԹՈՐԱԿԱՆ «՞»
Ծագումն անհայտ է
Էջ 724, սյունակ 1 Էջ 724
ՏԱՐԻ -ոյ, -եաց «տարի»
Ծագումն անհայտ է
Աղբյուր՝ ակկադ. daritu(m) (հազիւ թէ) «տեւողութիւն, յաւիտենութիւն»
Հազիւ թէ ակկադ. daritu(m) «տեւողութիւն, յաւիտենութիւն» բառից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարեկան, տարեմուտ, տարեգլուխ, տարետոր
Նոր՝
տարեգիրք, տարեգրութիւն, տարեցոյց
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 490
Էջ 724, սյունակ 1 Էջ 724
ՏԱՐԻՂԱՆ «մի բոյս, վայրի ասփուր»
Ծագումն անհայտ է
Էջ 725, սյունակ 1 Էջ 725
ՏԱՐՏԱՐ «հացի կամ թեղի ծառի պտուղ»
Ծագումն անհայտ է
Էջ 725, սյունակ 1 Էջ 725
ՏԱՐՏԱՐՈՍ (ուշ՝ -ի, -աց) «տարտարոս, դժոխք»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. τάρταρος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարտարոսական, տարտարոսագին, տարտարոսադեն
Մատենագիտություն
H. AG 383; Աճ. ՀԱԲ 388
Էջ 725, սյունակ 1 Էջ 725
ՏԱՐՐ (-եր, ուշ՝ -ոյ, -ի, -ից) (տառ) «նախաբաղադրիչ, նախանյութ, տարր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *der- «քերթել, ճեղքել»
արմատից, որից նաեւ տեռել, տրամ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տար(ե)րական, տարրապաշտ, տարրատր, տարրեղեն, տարրանալ, կարծրատարր, ողորկատարր, միատարր, մեծատարր, մերկատարր, անտարր, տառանալ, տառատիպ
Նոր՝
տարերային, տարրարանություն, տարրագիտություն, տարրալուծել, տառակեր, տառացի, մեծատառ, փոքրատառ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. dar- «բաժանել»
աւ. darodar- «ճեղքել»
կիմր. darn «կտոր, մաս»