Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 362 / 430
ՏԱՌԱՊ
«չարչարանք, տառապանք»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. tarep
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տառապիլ,
տառապանալ,
տառապալից,
տառապագին,
տառապեալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 376
ՏԱՌԱՊՈՒԼ
«այրելու նյութ»
Անստույգ
ՏԱՌԵՂԱՆ
«ժողովարան»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ՏԱՌԵՂՆ
-ն
«արագիլ, ճայ»
Ծագումն անհայտ է
ՏԱՌԹԵՇ
«մեծ տիզ, որդ»
Ծագումն անհայտ է
ՏԱՍՏԵԼ
«մաղել, զտել»
Ծագումն անհայտ է
ՏԱՏԱՍԿ
(-ի, -աց)
(ուշ՝ տատաշկ, տատաշ)
«մի փուշ՝ բորկոճիմ, գեղավեր»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dēk'-
«պատռել, պատռոտել»
(անմիջական նախաձեւ՝ *dək'-)
կրկնավոր
հ.-ե. արմատ՝ *denk'-
«կծել»
ոչ ռնգական ձեւ՝ աճած -կ- ով
Կրկնավոր՝ թերեւս բնիկ հնդեւրոպական *dək'-` *dēk'- «պատռել, պատռոտել» արմատից, որ կարող է լինել *denk'- «կծել» արմատի ոչ ռնգական ձեւ՝ աճած -կ- ով: Սակայն այս ստուգաբանությունը չի բացատրում շ-ով ձեւերը: Թերեւս ճիշտ է Գ. Ասատրյանը («Իրան-Նամե» 1996-1997), որ ենթադրում է իրանական ծագում (հմմտ. մ. պ. tašk «փուշ»), սակայն այստեղ նախ՝ կրկնավոր ձեւեր չեն հանդիպում, երկրորդ՝ հավանական չէ բխեցումը *ters- «չորացնել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տատասկաբեր,
տատասկանիստ,
տատասկացան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. գ. վ.
zangar «կծող, սուր, հատու»
գ.
Zange «աքցան»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 380
ՏԱՏԻՆ
««բժշկական մի բույս» («սրոհունդ» Hipericum L, կամ «սինձ» Tragopogon)»
(բժշկական)
Ծագումն անհայտ է
ՏԱՏՈՂԵԼ
«տապալել»
Ծագումն անհայտ է
ՏԱՐ
«հեռավոր, օտար»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *tar-
նախածանցի արժեքով (հուն. δια-, παρα-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարաշխարհիկ,
տարադեմ,
տարադիմիկ,
տարակաց,
տարագիր,
տարաժամ,
տարապայման,
տարակարծ,
տարապարտ,
տարապարփակ,
տարբերել,
տարաձայնութիւն,
տարօրինակ,
տարափոխիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
աւ.
tarō «ընդ, միջով, այն կողմ»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։