Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 362 / 919
ԽՈՌԱՊԵՏ
«պալատական, արքունական իշխան»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
ԽՈՍ
«խոստում»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոստանալ,
խոստումն,
խոստութիւն,
խոստաբանութիւն,
խոստաւոր
Նոր՝
խոստմնադրուժ, խոստմնազանց, խոստմնապահ, անխոստմնապահ
խոստմնադրուժ, խոստմնազանց, խոստմնապահ, անխոստմնապահ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
xust
պ.
hastū
պ.
xastū
Մատենագիտություն
H. AG 161;
Աճ. ՀԱԲ 400
Տե՛ս նաեւ
ԽՈՍՏԱԿ
(այլն՝ խոստար, խոշտար, խուշտար, խոշտուր)
«հողատիրույթ, կալվածք, ավար»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. xvāstak
Մատենագիտություն
H. AG 161;
Աճ. ՀԱԲ 401-402
Տե՛ս նաեւ
ԽՈՍՏԱԿԴԱՐ
(-ու)
(ուշ՝ -ու)
«կալվածատեր, ավարատեր»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. xvāstakdar
Մատենագիտություն
H. AG 161;
Աճ. ՀԱԲ 401
ԽՈՍՏՈՎԱՆ
(խոստովան-)
«խոստովանություն»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. xustavān
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոստովանիլ,
խոստովանութիւն
Մատենագիտություն
H. AG 161;
Աճ. ՀԱԲ 401
ԽՈՍՐՈՎ
«թագավոր, արքա»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. xusrav
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոսրովային
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 401
ԽՈՏ
(-ոյ)
«խոտ»
Ստուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոտաբուտ,
խոտալից,
խոտակեր,
խոտաճարակ
ԽՈՏԵԼ
(խոտան, խոտանի)
«արհամարհել, մերժել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *s(k)h(ed)-
«ճեղքել, ցրել»
կապ ունենա հնդեւրոպական *s(k)h(ed)- «ճեղքել, ցրել» արմատի հետ՝ ֆիզիկական իմաստի անցումով հոգեկանի:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոտան,
խոտանել,
խոտիչ,
խոտանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
скудный «աղքատիկ, նվազ»
ԽՈՏՈՐ
(խոտորն)
«խոտոր, ծուռ, շեղ, թեք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)ed-
«ճեղքել, ցրել»
(անմիջական նախաձեւ՝ *khod-)
Կապ ունի՞ հնդեւրոպական *(s)k(h)ed- «ճեղքել, ցրել» արմատի հետ (*khod- > խոտ-)։ Արդյոք այստեղ նույնպե՞ս առկա է խ/կ հարաբերությունը՝ խոտոր/կոտոր։ Քիչ հավանական է *khouod- *keu- «ծռել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոտորել,
խոտորություն,
խոտորումն,
խոտորնակ,
խոտորնակի,
խոտորնակել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σκεδανυμ «ցրել, տարածել, բաց թողնել»
անգլ.
scatter «ցրել»
հայ.
շերտ (<*skhedri-)
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։