Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված
· Էջ 360 / 454
ՊԱՅՂԱԿ
«շլացում»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *(s)p(h)el-
«շողալ, փայլել»
հ.-ե. արմատ՝ *bhel-
«փայլուն, սպիտակ»
Որեւէ հարաբերություն ունի՞ հնդեւրոպական *(s)p(h)el- «շողալ, փայլել» (հմմտ. փայլ) կամ *bhel- «փայլուն, սպիտակ» արմատների հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պայղակենութիւն
ՊԱՅՄԱՆ
-ի, -աց
(պոման)
«դաշն, դաշինք, պայման, ձեւ, կերպ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական paymān
հմմտ. մ. պ., պ. paymān
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պայմանել,
տարապայման,
անպայման,
պայմանաւոր,
պայմանաժամ,
նախապայման,
պոմանել,
պոմնքութբ
Մատենագիտություն
H. AG 220;
Աճ. ՀԱԲ 18
ՊԱՅՄԱՆՆԱՄԱԿ
«պայմանագիր»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
հմմտ. պայման եւ նամակ
ՊԱՅՏ
-ի, -ից
«պայտ»
Անստույգ (թերեւս)
առանձնացված է պայտար բառի պայտ+ար կեղծ ստուգաբանությամբ
ՊԱՆԴՈԿ
(պանդոկի, ուշ՝ պանդոկ, պանտոկ, բանդոկ)
«իջեւան, հյուրանոց, պանդոկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. πανδοκεῖον
Մատենագիտություն
H. AG 370;
Աճ. ՀԱԲ 20
ՊԱՇԱՐ
(պարշար), -ի, -աց, -ոյ
«պաշար»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *pašar
հմմտ. սողդ. pš'βr, այլեւ արամ. (<իրան) 'wpšr:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պաշարադիր,
պաշարաման,
պաշարային
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ.
pš'βr
արամ.
'wpšr ((<իրան))
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 22-23
ՊԱՇՏԵԼ
(հին՝ պարշտել՝ պարիշտ արմատից)
«ծառայել, պաշտել»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *pari-štā
հմմտ. հ. պ. perist, parast-, պ. parast-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անբարիշտ,
անպարիշտ,
բարեպաշտ,
բերանապաշտ,
կռապաշտ,
զրապարիշտ,
մարդապաշտ,
պարշտել,
պարշտութիւն,
պաշտ,
պաշտումն,
պաշտակ,
պաշտան,
պաշտաւնեայ,
պաշտ,
դիապաշտ,
լուսնապաշտ,
ճշմարտապաշտ,
ուրուապաշտ,
պաշտօնազուրկ,
պաշտօնաթող,
պաշտօնական,
պաշտօնակատար,
պաշտօնանկ,
պաշտօնապէս,
պաշտօնատեղի,
իրապաշտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. պ.
perist, parast-
պ.
parast-
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 24
ՊԱՇՏՊԱՆ
-ի, -աց
«պաշտպան, պահապան»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *paršt-pān
պաշտել բայի հետ բաղադրուելով, ստացել է նաեւ «ծառայող, սպասաւոր» իմաստը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պաշտպանել,
պաշտպանութիւն,
անպաշտպան,
կիսապաշտպան,
մաքսապաշտպան
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
puštēpān
պ.
puštbān
Մատենագիտություն
H. AG 221;
Աճ. ՀԱԲ 24-25
Տե՛ս նաեւ
ՊԱՊԱԿ
«խիստ ծարաւ»
Ծագումն անհայտ է (՞)
Կրկնաւոր կազմութիւն՝ անյայտ ծագման պակ արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պապակել,
պապաքել,
պապակիչ,
պապակումն
Տե՛ս նաեւ
ՊԱՊԱՆՁԻԼ
«պապանձուել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhendh-
(անմիջական նախաձեւ՝ *bhandh-)
Կրկնաւոր կազմութիւն
Կրկնաւոր կազմութիւն՝ բնիկ հնդեւրոպական *bhandh- ձեւից (*bhendh-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պապանձումն
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։