Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 733 բառահոդված (էջ 36/74)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 414, սյունակ 1 Էջ 414
ԿՈԶՊԱՏ (-ի, -աց) (բ. կոզբանդ) «լաչակ»
Անստույգ
Քանի որ կա բրբ. կոզբանդ տարբերակը, որի -բանդ-ը իրանական ծագում ունի, ուստի հավանական է առանձնացնել կոզ «?» եւ պատ բաղադրիչները, որոնցից առաջինի ծագումը պարզ չէ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոզպատել
Էջ 414, սյունակ 1 Էջ 414
ԿՈԹՈՂ «կոթող, հուշարձան»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունի կոթ բառի կամ հնդեւրոպական *gwet- «ուռուցք, կլորություն» բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոթողել, քարկոթող, աշտարակաքարկոթող, կոթողական
Տե՛ս նաեւ
Էջ 416, սյունակ 1 Էջ 416
ԿՈՂԿՈՂԻԼ «բարձրաձայն լալ, ողբալ, մղկտալ, մորմոքվել, ցավագինորեն նայել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gal- «կանչել, ճչալ» (անմիջական նախաձեւ՝ *gal-/*gol-) ձայնավորմամբ տարբեր
Կրկնավոր կազմություն՝ թերեւս հնդեւրոպական *gal- «կանչել, ճչալ» արմատին մոտ (ձայնավորմամբ տարբեր) *gal-/*gol- տիպի մի արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ. glagolati «խոսել»
ռուս. гологолить «շաղակրատել»
հ. անգլ. klack «բարձրաձայն շաղակրատել»
ավ. gərəzaiti «գանգատվում է, ողբում է, հեծեծում է»
հ. վ. գ. klaga «գանգատ»
մ. իռլ. glām «ճիչ, անեծք»
Տե՛ս նաեւ
Էջ 417, սյունակ 1 Էջ 417
ԿՈՂՈՎ (կողոփ, կողոբ), -ոյ «կողով, խմորագնդիկ, գնդիկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gel- «գնդ(վ)ել» (անմիջական նախաձեւ՝ *golob(h)-) ձեւից, որ ծագում է *gel- «գնդ(վ)ել» արմատից
բնիկ հնդեւրոպական՝ *golob(h)- *gelb(h)-, *glb(h)- «սեղմել» ձեւից, որ ծագում է *gel- «գնդ(վ)ել» արմատից։ Աճառեանը (ՀԱԲ 2, 623) բխեցնում է «ասորական անծանօթ մի բարբառից»՝ բերելով եբր. kəluw «պտղակողով», ասոր. kullāšā, արաբ. gilf «կողով» զուգահեռները։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. globus «գունդ, խումբ, հրոսախումբ»
հ. վ. գ. klāftra
ն. գ. klafter «տարածուած ձեռքերի ընդգրկման չափ, սաժեն»
շվեյց. chlupfel «խուրձ»
լիտվ. glėbti «գրկել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 623
Էջ 418, սյունակ 1 Էջ 418
ԿՈՄԵՆՏԱՐԻՈՍ «զինուորական համարակալ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. κομ(μ)εντάριος
Փոխառության աղբյուր՝ լատ. commentarius
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 628
Էջ 419, սյունակ 1 Էջ 419
ԿՈՆԳՈՄ (կոնկոմ, կոնգմեն) ««կոկոն, կոնգոմ, սոճու պտուղ» (եւ «սոճու խեժ»?)»
Ստուգաբանություն (թերեւս)
կոկոն-ի տարբերակը
Տե՛ս նաեւ
Էջ 420, սյունակ 1 Էջ 420
ԿՈՊ (կոփ), ուշ` -ոյ, -ի, -ից «կոպ, աչքի կափարիչ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ghabh- «բռնել» (անմիջական նախաձեւ՝ *gab-) տարբերակ
կապ ունի հնդեւրոպական *ghabh- «բռնել» արմատի *gab- տարբերակի հետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. կապ
հայ. կափ
Տե՛ս նաեւ
Էջ 420, սյունակ 1 Էջ 420
ԿՈՊԻՏ «կոպիտ, կոշտ, բիրտ»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդեօք թուրք. (ույղուր.) koptak «կոպիտ» բառի հետ: (Տպագրության մեջ կոպտարանձն-ը նշված է որպես տպ. կոպտատարաջ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոպտաճեւ, կոպտարանձն, կոպտանալ, կոպտութիւն
Էջ 422, սյունակ 1 Էջ 422
ԿՈՐ II «ձագ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *g^or-
Յ. Պոկոռնին (IEW 1, 485) տալիս է միայն ածանցյալ *g^rebh- «սաղմ, երեխա, ձագ» նախաձեւը, որի *g^orēbh- տարբերակից, թերեւս, ծագում է կորիւն-ը (*g^orēbh-no` ըստ O. Hass-ի)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորիւն, խոճկոր, խոճկորակ, առիւծակորիւն, գայլակորիւն, իժակորիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. gárbhas «արգանդ, սաղմ»
ավ. garəva «արգանդ, սաղմ»
հուն. βρειρος «սաղմ, նորածին, երեխա, ձագ»
ռուս. жеребенок «քուռակ, մտրուկ»
Մատենագիտություն
IEW 485
Էջ 425, սյունակ 1 Էջ 425
ԿՈՐՏՔ «աղոթք» (ԲՀ)
Ստուգաբանություն
ԲՀ-ի նոր հրատարակութեան մէջ ուղղուած է կորկք, այսինքն՝ կորկ բառի հոգնակին է: