Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՀԻՒՊԱՏԻԿՈՍ
(-ի)
(եւպատիկոս)
«հիւպատոս»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. ὑπατικός
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 101
ՀԻՒՊԱՏՈՍ
(-ի)
(հիպատոս)
«փոխարքա, կուսակալ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. ὕπατος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հիւպատոսական,
հիւպատոսութիւն,
հիւպատոսարան
Մատենագիտություն
H. AG 361;
Աճ. ՀԱԲ 100
ՀՆԱԶԱՆԴ
«հլու, ենթարկվող, լսող, ընկճված, նվաճված, հպատակ»
Փոխառություն
Փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հնազանդել,
հնազանդություն,
անհնազանդ,
անհնազանդիլ,
դյուրահնազանդ
ՀՈՒՊ
(-ոյ, ուշ` -ի, -ից)
«մոտ, կից, սեղմ, անմիջապես»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ub-
«սեղմել»
Աճառյանը, (ՀԱԲ 3, 124) առանձնացնում է հնից եկող հուպ «մոտ» եւ հուպ «սեղմում, սեղմելը» արմատները եւ երկրորդն է համեմատում հ. հնդկ. ubjάti ձեւի հետ, իսկ առաջինը համեմատում է լատ. sub «տակ, մոտ» բառի հետ, որ ծագում է *sub- ձեւից: Հնարավոր է երկու ձեւերի բաղարկում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հպիլ,
հպաբար,
հպատուր,
հպելիք,
դիւրահուպ,
երկրահուպ,
վաղահուպ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ubjάti
«ցած է սեղմում»
լիտվ.
ūbyti
«շտապեցնել»
Մատենագիտություն
Աճառյան (ՀԱԲ) 124
ՀՊԱՏԱԿ
(-ի, -ա)
«հպատակ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական *hupātak
իրանական աղբյուրից։ հմմտ. ավ. hupāta-, մ. պ. pātak։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հպատակել,
հպատակություն,
հպատականք,
թուրքահպատակ,
ռուսահպատակ,
օտարահպատակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
hupāta-
մ. պ.
pātak
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 126
ՀՐԵՇՏԱԿ
(-ի, -աց)
(հրշտակ, հրիշտակ)
«սուրհանդակ, պատգամավոր, առաքյալ, կանխանշան, հրեշտակ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական *frēštak
հմմտ. պրթ. frēštak, մ. պ. frēštak ավ. fraēštak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հրեշտակութիւն,
հրեշտակարէն,
հրեշտակապետ,
հրեշտապետ,
հրեշտակագնաց,
զուգահրեշտակ,
համահրեշտակ
Մատենագիտություն
H. AG 184;
Աճ. ՀԱԲ 135
ՀՐՁԱԾԵԼ
«պատռել (՞)»
Անստույգ (՞)
Եթե ճիշտ է որոշված իմաստը, ապա հրձ-ը գալիս է հերձ-ից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 136
ՀՐՈՍ
-ի, -ից
(հրոսակ, խրոսակ, հրահուսակ, հոսակ (՞))
«ասպատակող զորք, առեւանգող, օգնական»
Փոխառություն (՞)
Թերեւս փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հրոսանուէր,
հրոսումն,
հրոսակախումբ
ՀՐՈՒԱՆԴԱՆ
-ի-ա
«ծովեզրյա բարձունք, պատշգամբ»
Փոխառություն (հավանաբար)
Հավանաբար փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
ՁԱՐ
II
«խոյ, նոխազ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g’hers-
Կապ ունի *g’hers- արմատին պատկանող ձար «(կոշտ) մազ», ձառ «կոշտ, տգեղ» արմատների հետ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։