Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված
· Էջ 36 / 240
ԲՈՒԼ
II
«եբրայական տոմարի ութերորդ ամիս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. βούλ < եբր. būl
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 481
ԲՈՒԽՏԱԿ
«մի ծաղիկ՝ կարմնտուկ, կոտնուկ»
(բուս.)
Ծագումն անհայտ է
Փոխառություն իրանական աղբյուրի՞ց։
ԲՈՒՆ
(-ի, -աց, հզվդ. -ոյ, -իւ)
«ծառի բուն, կոթ, հիմք, հիմնամաս, բուն, հիմնական, սկիզբ, ծագում, եզր, վերջ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. bun
Աղբյուր՝ պ. bun
Հնարավոր է բաղադրություն բնիկ հնդեւրոպական *bhuno-ից ծագող ձեւի հետ (*bheu- «աճել» արմատից, որից՝ բոյն, բոյս), ինչպես ցույց է տալիս -ոյ հոլովումը, եթե սա համաբանական չէ։ Պոկոռնին համարում է բնիկ հնդեւրոպական։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բնակ,
բնիկ,
բնութիւն,
բնական,
բնաբարձ,
բնադիր,
բնածին,
բանիբուն,
նիզակաբուն,
միաբուն,
համաբնեայ,
ողորմաբուն,
բնագէտ,
բնագիտութիւն,
բնականոն,
բնատուր,
բնոյթ,
բնութագիր,
բնութագրութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 484;
H. AG 123;
Աճ. ՀԱԲ 483-484;
Pok. IEW 177
Տե՛ս նաեւ
ԲՈՒՇՏ
(-ոյ)
«միջափամփուշտ, պալար, ուռուցք, բշտիկ, պղպջակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *beu-
«ուռչել»
(անմիջական նախաձեւ՝ *b(h)(e)u-)
ոչ լիովին պարզ -շտ տարրով
ոչ լիովին պարզ -շտ տարրով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաղարբուշտ,
փաղարբուշտ,
փալարբուշտ,
բշտիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
բոյն, բոյլ (*bh-ով)
հուն.
φοα «բշտիկ, ցան» (*bh-ով)
հայ.
պոյտն (*b-ով)
հուն.
βύβα, βονβῶν «աճուկ, աճուկային ուռուցք» (*b-ով)
լիտվ.
bubsėti
մ. ն. գ.
bulbeln «պղպջալ, պղպջակներ արձակել»
Տե՛ս նաեւ
ԲՈՒՌ
(-ոյ)
(փոր. -ի, -ից)
«գաջ, սիլիկոն (ներկ), ջնարակ»
Փոխառություն
Աղբյուր՝ ակկադ. pūlu(m)
Փոխառություն սեմական աղբյուրից (միջնորդված)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բռել,
բռեայ,
բռքար,
բռածեփ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πῶρος «տուֆ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 485;
Ջահ. ՀԼՊ 456
ԲՈՒՌՆ
II
«բուռն, ուժգին, սաստիկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
կապ չունի բուռն «ձեռքի բուռ» բառի հետ եւ առանձնացված է մեր կողմից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bhurni- «բուռն, սաստիկ, ուժգին»
հուն.
φυρμός «իրարանցում»
ալբ.
burme «լիահասուն»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 160
ԲՈՒՐԴԱՍՏԻՂԱԼԻՆՈՍ
(բուրդամուլալինոս)
«մի տեսակ գինի»
Փոխառություն
Հունարեն բառակապակցության՝ արաբերեն տառադարձության աղավաղված ձեւ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 489
ԲՐԱԲԻՈՆ
(-ի, -աց)
(բիաբիովն, բրաբիայ)
«հաղթանակի մրցանակ, հաղթապսակ, մի ծաղիկ՝ ազատուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. βραβείον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բրաբիոնեայ
Մատենագիտություն
H. AG 344;
Աճ. ՀԱԲ 491
ԲՐԱՁՈՒՐ
(բրէջուր)
«քարոզիչ (մի կրոնակարգի անդամ)»
Փոխառություն
Աղբյուր՝ հ. ֆր. précheur
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 491
ԲՐՍԱՄ
«մի հիվանդություն»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. barsām
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 494
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։